Արթուր Խաչատրյանը իրավացի է․․․ խնդիրը հիմա ոչ միայն ավելի խորացել, այլեւ տգիտության այդ հիմքի վրա առաջին պլան է եկել

Արթուր Խաչատրյանը իրավացի է․․․ խնդիրը հիմա ոչ միայն ավելի խորացել, այլեւ տգիտության այդ հիմքի վրա առաջին պլան է եկել

Mon, 24 Aug 2026 22:24:14 +0400


ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԻՐԱՎԱՑԻ Է

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ն. Փաշինյանին դիտողություն է անում, որ նա իր խոսքում «նԱԽԻՋԵՒԱՆ» տեղանունը հետեւողականորեն արտասանում է «նԱԽՃԸՎԱՆ» ձեւով։

Փաշինյանը նրան հակադարձում է՝ որպես փաստարկ հիշելով 2007թ. «գիտությունների դոկտոր Լեւոն Տեր-Պետրոսյանի» եւ «նույնպես պատմաբան Աշոտ Սարգսյանի»՝ թերթի 2-3 էջ կազմող հոդվածը Վարդան Օսկանյանի մի խոսքի առիթով (ինչպիսի՜ հիշողություն)։ Հոդվածը, որ իրականում ոչ ընդարձակ մի ռեպլիկ էր, ես եմ գրել (Լեւոն Տեր Պետրոսյանի անունը տալիս է, երեւի, իր խոսքի կշիռն ավելի բարձրացնելու համար)։

Վ. Օսկանյանը, բարձրաստիճան պաշտոնյա (արտաքին գործերի նախարար) իր պաշտոնական մի խոսքում «Նախիջեւան» բառի ստուգաբանությամբ հիմնավորել էր այդ տարածքի պատմականորեն հայկական լինելը (որքան հիշում եմ՝ հասկացվում էր՝ «Նոյի Արարատից իջնելու» ժամանակներից)։

Դիտողությունը այն էր էր, որ բարձրաստիճան պաշտոնյային հարիր չէ չիմացության բերումով հենվել ժողովրդական ավանդությամբ սրբագործված բառիմաստի վրա՝ նման մի լուրջ հարցի համար խոցելի փաստարկ ներկայացնելով, երբ դրա համար կան տասնյակ ու հարյուրավոր գիտական լուրջ փաստարկներ։

Տեղանվան նախնական հայկական տարբերակները, ըստ լեզվաբանական ստուգաբանության՝ ունեցել է երկու արմատ «ՆԱԽԻՃ» (հին հայերենում երկու՝ «որս», կամ «նախնական» նշանակությամբ) եւ, կրկին հայերեն՝ «ԱՎԱՆ» (գյուղ, բնակավայր): Այսինքն՝ մի դեպքում այն կարող էր նշանակած լիներ «որսատեղ», երկրորդ դեպքում՝ «առաջին կամ նախնական բնակավայր»։ Քրիստոնեության ընդունումից հետո, Աստվածաշնչային պատմությունների հետ ազգային պատմությունը ինչ-որ կերպ կապելու բնական մղումը հեշտությամբ վերաիմաստավորել է նախնական «ՆԱԽՃԱՎԱՆ»-ը՝ դարձնելով Նոյի համար առաջին իջեւան՝ «ՆԱԽԻՋԵՒԱՆ»։

Այսինքն՝ հայերենի հիմքի վրա հայերենով այս վերաիմաստավորում-սրբագործումը «ՆԱԽԻՋԵՒԱՆ» տեսքով առնվազն մեկուկես հազարամյա պատմություն ունի։ Եւ այն այդ հնչողությամբ ու տեսքով էլ պետք է օգտագործվի հիմա։ Ճիշտ այնպես, ինչպես «Էրեբունի» փոխարեն օգտագործում ենք Երեւան, կամ «Կումայրիի» փոխարեն՝ Գյումրի։

Մեր տարածաշրջան թափանցած թուրքական տարրը «Նախիջեւան»-ը հարմարեցրեց իր լեզվի հնչունային օրենքներին՝ ստանալով դրանից «ՆԱԽՉԸՎԱՆ» եւ այդ տեսքով էլ ինքը սրբագործեց իր համար, այդպես են արտասանել ու արտասանում ադրբեջանցիները։

Հիմա, երբ Ն. Փաշինյանն իր խոսքում համառորեն օգտագործել է տեղանվան ադրբեջաներով հնչունափոխված «նԱԽՉԸՎԱՆ» տարբերակը, պատգամավորի դիտողությունը ավելի քան տեղին է։ Ն. Փաշինյանի՝ դրան տված իր իբր գիտական պատասխանը՝ հերթական բլեֆ է ու ձեռնածություն։ Իսկ այդ ձեռնածության համար Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ինձ կատարած հղումը՝ անամոթություն ու կեղծիք. Ժամանակին, Վ. Օսկանյանի սխալի առիթով ես խոսել եմ ոչ թե հայերեն «ՆԱԽԻՋԵՒԱՆ» — ադրբեջաներեն «ՆԱԽՉԸՎԱՆԻ», այլ երկու դեպքում էլ հայերեն՝ «ՆԱԽԻՋԵՒԱՆ» — «ՆԱԽՃԱՎԱՆԻ»։

Ն. Փաշինյանը պատգամավորին պատասխան խոսքի սկզբում ասում է, որ արդեն 2007 թվականին իր մոտ «միտք առաջացավ, որ մենք պետական ինստիտուցիոնալ առումով գրագիտության խնդիր ունենք»։ Այդ խնդիրը հիմա ոչ միայն ավելի խորացել, այլեւ տգիտության այդ հիմքի վրա առաջին պլան է եկել պետական ինստիտուցիոնալ ձեռնածությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա Wed, 26 Aug…

29 րոպե ago

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ Wed, 26 Aug 2026 03:00:12 +0400 SpaceX ընկերության ղեկավար Իլոն…

1 ժամ ago

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել Wed, 26 Aug 2026 02:30:34 +0400 Սովետական կինոարվեստում 1980-ականներին…

2 ժամ ago

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը Wed, 26 Aug 2026 02:00:44 +0400 Ադրբեջանում, ադրբեջանցիների…

2 ժամ ago

Մահապատիժ են իրականացրել

Մահապատիժ են իրականացրել Wed, 26 Aug 2026 01:00:15 +0400 Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին…

3 ժամ ago

Փոխել է իմիջը

Փոխել է իմիջը Wed, 26 Aug 2026 00:00:35 +0400 Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր…

4 ժամ ago