Զելենսկին դեմ է ընտրություններին

Զելենսկին դեմ է ընտրություններին

Mon, 24 Aug 2026 23:45:59 +0400


Պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացումը կարող է քայքայել ուկրաինական պետականությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մեզ արդեն դրդել են ընտրություններ անցկացնել պատերազմի ժամանակ՝ տարբեր կողմերից։ Մոտ մի տարի առաջ՝ նման ալիք եղավ։ Իմ դիրքորոշումը հստակ է՝ եթե գործընկերները առաջարկեն մեզ կոնկրետ պայմաններ, որոնց առկայության պայմաններում կարելի է անվտանգ, լեգիտիմ եւ դեմոկրատական ընտրություններ անցկացնել Ուկրաինայում՝ զինվորականների մասնակցությամբ, ներառյալ նաեւ՝ ճակատամերձ շրջաններում, արտասահմանում, ուր միլիոնավոր մեր քաղաքացիներն են հեռացել, փրկվելու պատերազմից։ Ու որ ամենակարեւորն է՝ անվտանգ, այսինքն՝ առանց հարվածների ու կրակոցների, ապա եկեք քննարկենք»,- ասել է նախագահ Զելենսկին։

Նա հավելել է, որ ոչ մեկն էլ կոնկրետ առաջարկ չի ներկայացրել, թե ինչպես կարելի է պատերազմական պայմաններում ընտրություններ անցկացնել։ Պատճառը, ըստ նրա՝ ՌԴ նախագահ Վ․ Պուտինի դիրքորոշումն է, ով չի ցանկանում որեւէ կերպ համաձայնվել հրադադարին։ Իսկ ահա՝ պատերազմական պայմաններում ընտրությունների անցկացումը մեծ ռիսկերի հետ է կապված, գտնվում է Ուկրաինայի նախագահը, քանի որ համարում է, որ այն կարող է դառնալ ցունամի, որը կմասնատի Ուկրաինան։ Դրա համար՝ նախ պետք է ավարտել պատերազմը, հետո արդեն անցնել ընտրություններին՝ շեշտել է Զելենսկին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Tue, 24 Nov 2026 23:53:14 +0400 «Հայաստանի…

2 ժամ ago

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը

Մելանյա Թրամփը պաշտոնապես սկսել է Սպիտակ տան Սուրբ Ծննդյան տոների շրջանը Tue, 24 Nov 2026…

2 ժամ ago

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը

Երբ է հեշտ եւ երբ է դժվար հարաբերությունները պահպանելը Tue, 24 Nov 2026 23:30:54 +0400…

2 ժամ ago

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս

Նոր Սահմանադրության նախագիծ, TRIPP-ի գործնական փուլի մեկնարկից հետո տարածաշրջանային արձագանքներ․ Օրվա լրահոս Tue, 24 Nov…

2 ժամ ago

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ

Եվրոպան պատրաստ չէ ռուսական զանգվածային հարվածներին․ ամերիկացի գեներալ Tue, 24 Nov 2026 23:07:35 +0400 Եվրոպայում…

3 ժամ ago

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան

Նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ․ փաստաբան Tue, 24 Nov 2026 23:03:05 +0400 Փաստաբան…

3 ժամ ago