Հայկական դպրոցների դեմ սահմանափակումներ չկան․ Թուրքիան հերքեց

Հայկական դպրոցների դեմ սահմանափակումներ չկան․ Թուրքիան հերքեց

Tue, 25 Aug 2026 16:45:22 +0400


Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների թեմային առնչվող հայտարարություն է տարածել։

«Սոցմեդիայի որոշ հարթակներոմ և լրատվամիջոցներում տարածվող այն հրապարակումները, որոնք տպավորություն են ստեղծում, թե «փոքրամասնությունների դպրոցները հատուկ թիրախավորվում են տարբեր սահմանափակումներով, պարունակում են ապատեղեկատվություն և ուղղված են հասարակական անդորրի ու միասնականության դեմ»։

Ընդգծվել է, որ այս դպրոցների նկատմամբ համապատասխան օրենքով սահմանված դրույթներից բացի որևէ նոր կարգավորում չի կիրառվում, և դպրոցները շարունակում են իրենց կրթական գործունեությունը։ Հանրությանը կոչ է արվել չհավատալ անհիմն պնդումներին և մանիպուլյատիվ բովանդակությանը, հաղորդում է Ermenihaber-ը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Ակոս» շաբաթաթերթը հայտնել էր, որ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրինությանը հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկվել է նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հայտնի դերասանը նորից սկսել է խմել․ հարազատներն անհանգստացած են

Հայտնի դերասանը նորից սկսել է խմել․ հարազատներն անհանգստացած են Wed, 26 Aug 2026 22:30:19 +0400…

10 րոպե ago

Կա արդյոք վաղեմության ժամկետի հարց

Կա արդյոք վաղեմության ժամկետի հարց Wed, 26 Aug 2026 22:20:50 +0400 Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների…

20 րոպե ago

14 դպրոց նորոգման կարիք ունի, սրանք փողը ֆեստիվառի վրա են ծախսում

14 դպրոց նորոգման կարիք ունի, սրանք փողը ֆեստիվառի վրա են ծախսում Wed, 26 Aug 2026…

26 րոպե ago

Ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ

Ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չէ Wed, 26 Aug 2026 22:13:36 +0400 ԱԺ…

27 րոպե ago

ԱԲ-ի ստեղծած երաժշտությունը պաշտոնական չարթերում չեն տեղադրի

ԱԲ-ի ստեղծած երաժշտությունը պաշտոնական չարթերում չեն տեղադրի Wed, 26 Aug 2026 22:00:47 +0400 Ավստրալիայում՝ տեղի…

40 րոպե ago

Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ

Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ Wed, 26 Aug 2026 21:56:58 +0400 Օգոստոսի…

44 րոպե ago