Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Հայկական դպրոցների դեմ սահմանափակումներ չկան․ Թուրքիան հերքեց

Հայկական դպրոցների դեմ սահմանափակումներ չկան․ Թուրքիան հերքեց

Tue, 25 Aug 2026 16:45:22 +0400


Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը ազգային փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների թեմային առնչվող հայտարարություն է տարածել։

«Սոցմեդիայի որոշ հարթակներոմ և լրատվամիջոցներում տարածվող այն հրապարակումները, որոնք տպավորություն են ստեղծում, թե «փոքրամասնությունների դպրոցները հատուկ թիրախավորվում են տարբեր սահմանափակումներով, պարունակում են ապատեղեկատվություն և ուղղված են հասարակական անդորրի ու միասնականության դեմ»։

Ընդգծվել է, որ այս դպրոցների նկատմամբ համապատասխան օրենքով սահմանված դրույթներից բացի որևէ նոր կարգավորում չի կիրառվում, և դպրոցները շարունակում են իրենց կրթական գործունեությունը։ Հանրությանը կոչ է արվել չհավատալ անհիմն պնդումներին և մանիպուլյատիվ բովանդակությանը, հաղորդում է Ermenihaber-ը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Ակոս» շաբաթաթերթը հայտնել էր, որ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ են սկսել Ստամբուլի հայկական դպրոցներում, որոնք առաջիկայում ընդգրկելու են նաև հունական ու հրեական կրթօջախները։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսուչները դպրոցների տնօրինությանը հայտնել են, որ այլևս արգելվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշակերտների ընդունելությունը, և առաջարկվել է նրանց տեղափոխել թուրքական պետական դպրոցներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուսուցիչները դեմ են, որ Էրդողանի լուսանկարը փակցնեն դպրոցներում․ նոր սկանդալ

Ուսուցիչները դեմ են, որ Էրդողանի լուսանկարը փակցնեն դպրոցներում․ նոր սկանդալ Sat, 11 Jul 2026 12:00:26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով