Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Իսրայելում սպանել են «կովկասյան մաֆիայի» առաջնորդին․ ո՞վ էր նա

Իսրայելում սպանել են «կովկասյան մաֆիայի» առաջնորդին․ ո՞վ էր նա

Tue, 25 Aug 2026 16:30:15 +0400


Իսրայելի Կեսարիա քաղաքում մաֆիայի առաջնորդի պատվիրված սպանություն է իրականացվել, հաղորդում է TRT Haber-ը։

Զոհը Յանիս Յուշվաևն է, որին Իսրայելում իրավապահ մարմինները և լրատվամիջոցները անվանում են «կովկասյան մաֆիայի» առաջնորդ։

Մարդասպանը, քողարկվելով որպես տարեց տղամարդ, դարանակալել է նրան բենզալցակայանի սրճարանի մուտքի մոտ և կրակել նրա գլխի հետնամասին։ Ոստիկանությունը մարդասպանին որոնում է ուղղաթիռների միջոցով։

Ավելի վաղ լրատվամիջոցների հաղորդագրությունները նշել էին, որ Յուշվաևի գլխի համար, ով պաշտոնապես իրեն ներկայացրել էր որպես օրինապահ գործարար, նշանակվել էր մեկ միլիոն շեկել (մոտավորապես 332,500 դոլար)։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչքան մարդ է զոհվել հակամարտության ընթացքում

Ինչքան մարդ է զոհվել հակամարտության ընթացքում Thu, 12 Mar 2026 18:30:56 +0400 Մերձավոր Արեւելյան ներկայիս …