Անոմալ շոգն ու երաշտը Եվրոպայում վտանգավոր իրավիճակ են ստեղծել

Անոմալ շոգն ու երաշտը Եվրոպայում վտանգավոր իրավիճակ են ստեղծել

Tue, 25 Aug 2026 22:00:49 +0400


Եվրոպայում վերջին տարիներին կլիման բավականին փոխվել է, եւ ամառներն առանձնակի շոգ են լինում, սակայն այս ամառ հաստատված անոմալ շոգ եղանակն ու երաշտն աննախադեպ են, նոր մահացու վտանգավոր իրավիճակ են ստեղծել։ Խոսքը վերաբերում է առաջին եւ երկրորդ աշխարհամարտերի ժամանակ չպայթած արկերին եւ զինամթերքին։

Euronews-ը հայտնում է, որ Արեւմտյան Եվրոպայում եւ հատկապես Գերմանիայում անտառային հրդեհների պատճառով ընդարձակ տարածքներ հրո ճարակ են դարձել։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հրշեջներն ավելի ու ավելի հաճախ են առերեսվում պայթյունների վտանգի հետ, ինչը պայմանավորված է հողի մեջ մնացած չպայթած հին զինամթերքի եւ արկերի առկայությամբ։ Դրանք հատկապես այն շրջաններում են, որտեղ երկու աշխարհամարտերի ժամանակ ակտիվ ռազմական գործողություններ են տեղի ունեցել։ Եվրոպայի տարածքում նման հին չպայթած զինամթերքի եւ արկերի՝ անտառային հրդեհների հետեւանքով առաջացրած պայթյունների մասին արդեն հաղորդումներ կան Նիդերլանդներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում։ 70 եւ ավելի տարիներ քնած այդ արկերը, փաստորեն, արթնացել են:

Ընդ որում, բարձր ջերմաստիճանի ազդեցությունն ինքնին բերում է անկառավարելի դետոնացիայի, ինչն էլ իր հերթին է պատճառ դառնում անտառային հրդեհների։ Կլիմայական փոփոխությունը նաեւ այսկերպ է ազդում։ Գերմանիայի արեւելքում հրշեջները նույնիսկ որոշ դեպքերում ստիպված են եղել դադարեցնել անտառային հրդեհների շիջման աշխատանքները, քանի որ դրանցում մեծ քանակությամբ չպայթած արկեր են հայտնաբերվել։ Նման իրավիճակ արձանագրվել էր Մյուրիցի ազգային պարկում՝ Մեկլենբուրգ-Վերին Պոմերանիայի երկրամաս։ Այստեղ անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 380 հեկտարը։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են դաշնային կառավարության անմիջական հսկողությամբ։ Տարհանվել են մոտակա բնակավայրերի բնակիչները։ Տարածքը 1945-93 թթ․ խորհրդային բանակի կողմից օգտագործվել է որպես զորակայան, որտեղ պահպանվել է այն ժամանակների մեծ քանակությամբ զինամթերք։ Ավելի բարդ է իրավիճակը Բրանդենբուրգի երկրամասի պարագայում։ Այստեղ խորհրդային զորքերի եւ ֆաշիստական ուժերի միջեւ դաժան մարտեր են եղել։ Անտառային հրդեհների ժամանակ այնտեղ գրեթե միշտ պայթում են Երկրորդ աշխարհամարտից մնացած չպայթած արկեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա

ԱՄՆ-ն խնդրել է Կիևին այս օրերին չհարվածել Մոսկվային․ ո՞վ է ժամանել Մոսկվա Wed, 26 Aug…

5 րոպե ago

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ

Մարդկությունը կարող է անհետանալ. Մասկ Wed, 26 Aug 2026 03:00:12 +0400 SpaceX ընկերության ղեկավար Իլոն…

1 ժամ ago

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել

«Դարի պայմանագիրը»․ ֆիլմ, որն արժե դիտել Wed, 26 Aug 2026 02:30:34 +0400 Սովետական կինոարվեստում 1980-ականներին…

2 ժամ ago

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը

Ադրբեջանցին դանակով հարվածել ու սպանել է աներոջը Wed, 26 Aug 2026 02:00:44 +0400 Ադրբեջանում, ադրբեջանցիների…

2 ժամ ago

Մահապատիժ են իրականացրել

Մահապատիժ են իրականացրել Wed, 26 Aug 2026 01:00:15 +0400 Իրանում մահապատիժ է իրականացվել։ Այս մասին…

3 ժամ ago

Փոխել է իմիջը

Փոխել է իմիջը Wed, 26 Aug 2026 00:00:35 +0400 Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր…

4 ժամ ago