Լուկաշենկոն շնորհավորել է իր «սիրելի» Մեհրիբան Ալիևիային

Լուկաշենկոն շնորհավորել է իր «սիրելի» Մեհրիբան Ալիևիային

Wed, 26 Aug 2026 11:30:40 +0400


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ձեր հայրենասիրությունն ու անձնուրաց ծառայությունը Ադրբեջանին, ձեր խորը ըմբռնումը և ներգրավվածությունը ազգային զարգացման հիմնական հարցերում առաջացնում են հարգանք և հիացմունք», – ասվում է ուղերձում։

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը բարձր է գնահատում Ադրբեջանի առաջին փոխնախագահի անձնական ներդրումը Մինսկի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, ինչպես նաև վստահության և փոխըմբռնման մթնոլորտի պահպանման գործում, որի շնորհիվ երկու երկրների միջև հարաբերությունները կարող են իրավամբ համարվել իսկական բարեկամության մոդել։ Նա Ալիևային մաղթել է առողջություն, բարգավաճում և նոր նվաճումների ոգեշնչում։

Հավելենք, որ լրատվամիջոցները բազմիցս գրել են Լուկաշենկոյի՝ Ալիևայի նկատմամբ ունեցած հատուկ «համակրանքի» մասին, որոշներն էլ պնդել, թե նրանց միջև նույնիսկ «գաղտնի սիրավեպ» կա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Համաձայնել է Դոնալդ Թրամփի հետ՝ Զելենսկուն փոխելու հարցում

Համաձայնել է Դոնալդ Թրամփի հետ՝ Զելենսկուն փոխելու հարցում Sun, 11 Oct 2026 20:15:26 +0400 Ամերիկացի…

11 րոպե ago

Մարդկությունը մինչև 2100 թվականը կարող է ոչնչանա

Մարդկությունը մինչև 2100 թվականը կարող է ոչնչանա Sun, 11 Oct 2026 20:00:51 +0400 Ըստ բրիտանական…

26 րոպե ago

Թեհրանը նախազգուշացնում է

Թեհրանը նախազգուշացնում է Sun, 11 Oct 2026 19:45:56 +0400 Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ…

41 րոպե ago

Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը

Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը Sun, 11 Oct 2026 19:30:25 +0400 Հայաստանից գյուղմթերքի ներմուծման սահմանափակումները…

56 րոպե ago

Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի. Զելենսկի

Եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի, Ուկրաինան ընտրություններ կանցկացնի. Զելենսկի Sun, 11 Oct 2026 19:15:04 +0400…

1 ժամ ago

Պատրաստ ենք դադարեցնել հարվածները․ Զելենսկին նշեց նախապայմանը

Պատրաստ ենք դադարեցնել հարվածները․ Զելենսկին նշեց նախապայմանը Sun, 11 Oct 2026 19:00:08 +0400 Ուկրաինան պատրաստ…

1 ժամ ago