Ուրբաթ , 9 Հոկտեմբերի 2026

Լուկաշենկոն շնորհավորել է իր «սիրելի» Մեհրիբան Ալիևիային

Լուկաշենկոն շնորհավորել է իր «սիրելի» Մեհրիբան Ալիևիային

Wed, 26 Aug 2026 11:30:40 +0400


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տիկնոջը՝ Մեհրիբան Ալիևային ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Ձեր հայրենասիրությունն ու անձնուրաց ծառայությունը Ադրբեջանին, ձեր խորը ըմբռնումը և ներգրավվածությունը ազգային զարգացման հիմնական հարցերում առաջացնում են հարգանք և հիացմունք», – ասվում է ուղերձում։

Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը բարձր է գնահատում Ադրբեջանի առաջին փոխնախագահի անձնական ներդրումը Մինսկի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման, ինչպես նաև վստահության և փոխըմբռնման մթնոլորտի պահպանման գործում, որի շնորհիվ երկու երկրների միջև հարաբերությունները կարող են իրավամբ համարվել իսկական բարեկամության մոդել։ Նա Ալիևային մաղթել է առողջություն, բարգավաճում և նոր նվաճումների ոգեշնչում։

Հավելենք, որ լրատվամիջոցները բազմիցս գրել են Լուկաշենկոյի՝ Ալիևայի նկատմամբ ունեցած հատուկ «համակրանքի» մասին, որոշներն էլ պնդել, թե նրանց միջև նույնիսկ «գաղտնի սիրավեպ» կա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են

Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են Wed, 07 Oct 2026 22:10:00 +0400 Թուրքիան թույլ …