«Փլեյ սիթի»-ի 63-ամյա տնօրենը կալանավորվեց, ի՞նչ մեղադրանք է առաջադրվել նրան

«Փլեյ սիթի»-ի 63-ամյա տնօրենը կալանավորվեց, ի՞նչ մեղադրանք է առաջադրվել նրան

Wed, 26 Aug 2026 11:31:01 +0400


«Փլեյ սիթի»-ի տնօրեն Արշալույս Առաքելյանը մեկ ամսով կալանավորվեց։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց փաստաբան Հրանտ Անանյանը։ Անդրադառնալով քրեական գործին՝ Անանյանը նշեց․ «Կալանավորեցին իբր հարկերից խուսափելու համար, բայց իմ պաշտպանյալը ամեն կերպ փորձել է քննությանը աջակցել, համակարգիչներն են եկել առգրավել, համակարգիչների պարունակության վերծանման հարցում պատրաստակամություն է հայտնել աջակցել; Բայց համակարգիչների որոշ ֆայլերի կամայական խեղաթյուրված մեկնաբանելու արդյունում վարկած են ձևավորել՝ իբր հարկերից խուսափում է։ 10 համակարգչից 2-ը կիսատ-պռատ նայել են, էլ մնացածը չեն նայել, ընդ որում՝ ասել ենք՝ եկեք մայր համակարգիչը նայեք, որ օգնեք, այսինքն՝ ամեն կերպ օժանդակել ենք գործի քննությանը»։

Հարցին՝ որքանով էր խափանման միջոց կալանավորման ընտրությունը իրավաչափ՝ փաստաբանը նշեց․ «Միանշանակ կարելի էր խափանման այլ միջոց կիրառել, 63 տարեկան մեծ մարդ է, տարբեր տեսակի հիվանդություններով, նրա կինն էլ վատառողջ է, օնկոլոգիական բազմաթիվ հիվանդություններով։ Կարծում եմ, որ այս գործը, միանշանակ, իրավական չէր»։

Անանյանը նշեց, որ դեռ դատարանի որոշումը չեն ստացել, ստանալուց հետո այն կբողոքարկեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Էկոլոգիապես մաքուր թղթի նոր տեսակ են ստեղծել

Էկոլոգիապես մաքուր թղթի նոր տեսակ են ստեղծել Thu, 27 Aug 2026 22:00:07 +0400 Թայվանցի եւ…

10 րոպե ago

Պատմական. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի հիմնական փուլ

Պատմական. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպա լիգայի հիմնական փուլ Thu, 27 Aug 2026 21:58:43 +0400 Պատմական…

11 րոպե ago

Փնտրվում են «Պետական դավաճան» գրությամբ հատուկ տիկնիկներ

Փնտրվում են «Պետական դավաճան» գրությամբ հատուկ տիկնիկներ Thu, 27 Aug 2026 21:45:48 +0400 ՀՀ ԱԺ…

24 րոպե ago

Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում

Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում Thu, 27 Aug 2026 21:37:42 +0400…

32 րոպե ago

Քանի ամերիկացի զինվորականներ է վիրավորվել Իրանի դեմ պատերազմում

Քանի ամերիկացի զինվորականներ է վիրավորվել Իրանի դեմ պատերազմում Thu, 27 Aug 2026 21:30:36 +0400 Իրանի…

39 րոպե ago

Դիլիջանում հասարարական զուգարան չկա

Դիլիջանում հասարարական զուգարան չկա Thu, 27 Aug 2026 21:15:02 +0400 Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում…

55 րոպե ago