Բնակիչների վրա հարձակված 11 ահաբեկիչ է ձերբակալվել. ՌԴ ԱԴԾ

Բնակիչների վրա հարձակված 11 ահաբեկիչ է ձերբակալվել. ՌԴ ԱԴԾ

Wed, 26 Aug 2026 13:30:24 +0400


Կաբարդինո-Բալկարիայում ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպության 11 մասնակիցներ, որոնք քարոզում էին ծայրահեղական գաղափարախոսություն և հարձակվում էին տեղի բնակիչների վրա։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։

Գործողությունն անցկացրել է Անվտանգության դաշնային ծառայությունը` Ռուսաստանի ՆԳՆ-ի հետ համատեղ, Ադըղեայի Հանրապետության և Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության տարածքներում։
​«Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության Զոլսկի շրջանում ձերբակալվել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի ահաբեկչական բջջի 11 մասնակիցներ, որոնք քարոզում էին ծայրահեղական գաղափարախոսություն, ինչպես նաև բռնի գործողություններ էին իրականացնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չէին կիսում իրենց հայացքները»,–ասված է հաղորդագրության մեջ։
​
Հարուցվել է քրեական գործ։ Դատարանների որոշմամբ` բոլոր ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Անիի երեխաները վախենում են Սիսիան վերադառնալուց

«Հրապարակ»․ Անիի երեխաները վախենում են Սիսիան վերադառնալուց Sat, 21 Nov 2026 10:00:21 +0400 Շաքիի դեպքից…

18 րոպե ago

«Հրապարակ»․ Սրա համար Հայկ Նահապետից մինչեւ Գարեգին Նժդեհ` կոնֆլիկտ ստեղծողներ են

«Հրապարակ»․ Սրա համար Հայկ Նահապետից մինչեւ Գարեգին Նժդեհ` կոնֆլիկտ ստեղծողներ են Sat, 21 Nov 2026…

33 րոպե ago

«Հրապարակ»․ Եթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով

«Հրապարակ»․ Եթե հանրաքվեն կայանա, նա հաղթելու է ռեպրեսիաներով, կեղծիքով Sat, 21 Nov 2026 09:15:21 +0400…

1 ժամ ago

Անելանելի վիճակ

Անելանելի վիճակ Sat, 21 Nov 2026 09:00:19 +0400 Փակուղին, որում իր գործողությունների ու վարած քաղաքականության…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել

«Հրապարակ»․ Նոր սահմանադրության մեջ գրվա՞ծ է, որ անձը չի կարող 10 տարուց ավելի պաշտոնավարել Sat,…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ

«Հրապարակ»․ Նախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Sat, 21 Nov 2026 08:20:42 +0400 Երեկ տեղեկացանք, որ,…

2 ժամ ago