Բնակիչների վրա հարձակված 11 ահաբեկիչ է ձերբակալվել. ՌԴ ԱԴԾ
Wed, 26 Aug 2026 13:30:24 +0400

Կաբարդինո-Բալկարիայում ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպության 11 մասնակիցներ, որոնք քարոզում էին ծայրահեղական գաղափարախոսություն և հարձակվում էին տեղի բնակիչների վրա։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԴԾ Հանրային կապերի կենտրոնը։
Գործողությունն անցկացրել է Անվտանգության դաշնային ծառայությունը` Ռուսաստանի ՆԳՆ-ի հետ համատեղ, Ադըղեայի Հանրապետության և Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության տարածքներում։
«Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության Զոլսկի շրջանում ձերբակալվել են միջազգային ահաբեկչական կազմակերպություններից մեկի ահաբեկչական բջջի 11 մասնակիցներ, որոնք քարոզում էին ծայրահեղական գաղափարախոսություն, ինչպես նաև բռնի գործողություններ էին իրականացնում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք չէին կիսում իրենց հայացքները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հարուցվել է քրեական գործ։ Դատարանների որոշմամբ` բոլոր ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր