Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
Wed, 26 Aug 2026 13:27:36 +0400

Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Վերջինս ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով:
Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, ով կալանավորվել է:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր