Մեր հրապարակումից հետո Թալինի համայնքապետարանի էջում «տեխնիկական խնդիրը» լուծվել է

Մեր հրապարակումից հետո Թալինի համայնքապետարանի էջում «տեխնիկական խնդիրը» լուծվել է

Wed, 26 Aug 2026 13:34:45 +0400


Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը, անրադառնալով մեր հրապարակմանը մի բոցաշունչ բարոյախրատական տեքստ է գրել.

«Այսօր «Հրապարակում» հրապարակվել է նյութ, ըստ որի, իմ՝ արձակուրդում գտնվելու ընթացքում իբր անձամբ որոշումներ եմ կայացրել, ինչը փորձ է արվել ներկայացնել որպես իրավական կամ աշխատանքային գործունեության խախտում։ Պարզաբանեմ, որ օգոստոսի 10-ից մինչև օգոստոսի 21-ը գտնվել եմ չվճարվող արձակուրդում և այդ ամբողջ ընթացքում անձամբ որևէ որոշում չեմ ստորագրել։ Իմ արձակուրդի ընթացքում համայնքի ղեկավարի աշխատանքային պարտականությունները կատարել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանը, ով համապատասխան լիազորությունների շրջանակում ստորագրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու որոշումները։

Ինչ վերաբերում է Talin.am պաշտոնական կայքում որոշումների ներքո իմ անուն-ազգանվան նշմանը, ապա դա կայքի ավտոմատացված համակարգի տեխնիկական առանձնահատկությունն է։ Կայքում իմ անունը ներկայացվել է ավտոմատ կերպով՝ առանց իմ ստորագրության։ Բոլոր թղթային բնօրինակ որոշումները պատշաճ կերպով ստորագրված են համայնքի ղեկավարի առաջին տեղակալի կողմից։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր հրապարակումից առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել փաստաթղթերի բնօրինակները և պարզաբանել հանգամանքները, այլ ոչ թե տեխնիկական առանձնահատկությունը ներկայացնել որպես «սուր» թեմա։ Հասկանալի է, որ ընդդիմադիր ուղղվածություն ունեցող լրատվամիջոցները մշտապես փորձում են գտնել քննարկման առիթ, սակայն այս դեպքում որևէ խախտում կամ սենսացիոն հանգամանք պարզապես չկա։ Հորդորում եմ զերծ մնալ իմ անունը և աշխատանքային գործունեությունն անտեղի շահարկելուց ու չհրապարակել նյութեր, որոնք հիմնված են ոչ ամբողջական տեղեկատվության վրա։ Ես մշտապես բաց եմ հանրության և լրատվամիջոցների հարցերի համար, իսկ համայնքապետարանի գործունեության վերաբերյալ բոլոր փաստերը հասանելի են և ստուգելի»:

Տավրոս Սափեյանի՝ մեր հրապարակումը հաստատող այս գրառումին չէինք անդրադառնա, եթե չնկատեինք, որ մեր նյութի հրապարակումից հետո համայնքապետարանի կայքում նշված որոշումների տակ արդեն գրված է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանի անունը, ով արձակուրդի ժամանակ փոխարինել էր Սափեյանին: Փաստորեն, տեխնիկական հարցը լուծելի էր, ուղղակի սպասում էին, որ մենք անդրադառնանք՝ նոր լուծեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

1 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

1 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

2 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

2 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

2 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

2 ժամ ago