Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ քաղաքացի աշակերտներին Թուրքիայում․ թեման թեժ է

Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ քաղաքացի աշակերտներին Թուրքիայում․ թեման թեժ է

Wed, 26 Aug 2026 17:00:18 +0400


Ստամբուլի հայկական վարժարանները կշարունակեն ընդունել հայաստանցի ընտանիքների երեխաներին։ Վերջիններս Թուրքիայում կրթություն կստանան «հյուր-աշակերտի» կարգավիճակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն։

Նա թեմայի վերաբերյալ խոսել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինի հետ, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով ԱԿՕՍ-ին։

Սըվաջըօղլուն նշել է, որ «հայկական համայնքին պատկանող վարժարաններում սովորող հյուր-աշակերտների վերաբերյալ որևէ նոր կարգավորում չկա»։ Այսինքն, Հայաստանից մեկնած ու Թուրքիայում աշխատելու կամ բնակության իրավունք ստացած ընտանիքների երեխաները կարողանալու են բնականոն կերպով կրթվել տեղի հայկական դպրոցներում։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ պոլսահայ համայնքում քննարկվում էր լուրն այն մասին, որ Թուրքիայի կրթության նախարարությունից նոր հրահանգ է իջեցվել, որի համաձայն արգելվում էր հայաստանցի երեխաներին կրթվել տեղի հայկական դպրոցներում։ Փոխարենը, ըստ լուրերի, հայտարարվել էր, որ այդ երեխաները պետք է հաճախեն Թուրքիայի պետական դպրոցներ։

Թեման քննարկվել էր նաև Թուրքիայի հայկական հիմնադրամների՝ վաքըֆների միության օգոստոսի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել էին ինչպես Սըվաջըօղլուն, այնպես էլ Կ․Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայկական վարժարանների տնօրեններ և ներկայացուցիչներ։

Ավելի վաղ գրել էինք, որ Թուրքիայի նախագահականի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական դպրոցներում սահմանափակումների թեմային առնչվող հայտարարություն է տարածել․ «Սոցմեդիայի որոշ հարթակներոմ և լրատվամիջոցներում տարածվող այն հրապարակումները, որոնք տպավորություն են ստեղծում, թե «փոքրամասնությունների դպրոցները հատուկ թիրախավորվում են տարբեր սահմանափակումներով, պարունակում են ապատեղեկատվություն և ուղղված են հասարակական անդորրի ու միասնականության դեմ»։

Ընդգծվել է, որ այս դպրոցների նկատմամբ համապատասխան օրենքով սահմանված դրույթներից բացի որևէ նոր կարգավորում չի կիրառվում, և դպրոցները շարունակում են իրենց կրթական գործունեությունը։ Հանրությանը կոչ է արվել չհավատալ անհիմն պնդումներին և մանիպուլյատիվ բովանդակությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ Ոսկանյան

Կանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ Ոսկանյան Fri, 18 Sep 2026 19:01:59 +0400…

18 րոպե ago

Դիվանագետների վիզաները հաստատվել են

Դիվանագետների վիզաները հաստատվել են Fri, 18 Sep 2026 19:00:12 +0400 ԱՄՆ գործող վարչակազմը հաստատել է…

20 րոպե ago

Գագիկ Խաչատրյանը դողում էր. ինչպես նրան տարան դատարանից

Գագիկ Խաչատրյանը դողում էր. ինչպես նրան տարան դատարանից Fri, 18 Sep 2026 18:57:37 +0400 Latest…

22 րոպե ago

Բացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ստվերային իրացման փոխկապակցված շղթա

Բացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ստվերային իրացման փոխկապակցված շղթա Fri, 18 Sep 2026…

32 րոպե ago

Բիրիքով՝ տգետ

Բիրիքով՝ տգետ Fri, 18 Sep 2026 18:45:28 +0400 «Մենք ոնց ասենք՝ տենց եք ավտո քշելու»:…

35 րոպե ago

Փաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար

Փաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար Fri, 18 Sep 2026 18:36:39 +0400 Latest news from Secure…

43 րոպե ago