Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային

Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային

Thu, 27 Aug 2026 18:15:40 +0400


Ալեն Սիմոնյանն ԱԽՔ-ի պաշտոնում իր առաջին հրապարակային խոսքում հայտարարել է, որ Հայաստանը միանում է հակառուսական կոալիցիային` այն ուժերին, որոնք օգնում են Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ պատերազմում: Ռուսաստանում օտարերկրյա գործակալի ինոագենտի կարգավիճակ ունեցող «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով լրագողի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատրաստ են ընդունել հնարավոր զորահավաքից խուսափել ձգտող ռուսաստանցիներին, նա ասել է․ «Սահմանին ոչ ոք չի պատրաստվում որեւէ մեկին հարցնել, թե ինչու է նա այստեղ եկել։ Ինչպես գիտեք, մեզ մոտ ռուսները կարող են գալ առանց արտասահմանյան անձնագրի։ Ռուս մարդուն կարող եմ ասել միայն մեկ բան՝ բարի գալուստ Հայաստան։ Այստեղ մենք բոլորին սիրում ենք, բոլորին հարգում ենք»: Ավելին՝ Սիմոնյանը խոստացել է, որ նրանց մուտքը երկիր ոչ միայն չի խոչընդոտվի, այլեւ Հայաստանի իշխանությունները պատրաստ են օգնել նրանց:

Սա առնվազն Ռուսաստանի դեմ իրականացվող քարոզչական պատերազմին միանալու մասին հայտարարություն է: Արդեն տեւական ժամանակ է՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ կռվող արեւմտյան երկրները փորձում են ռուսական հասարակության մեջ խուճապային տրամադրություններ սերմանել՝ նրանց համոզելով, որ սեպտեմբերի 20-ին նշանակված Պետդումայի ընտրություններից հետո Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են մասսայական զորահավաք կազմակերպել եւ պատերազմ տանել տասնյակ հազարավոր եւ նույնիսկ միլիոնավոր մարդկանց: Ռուսաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հերքում են այդ տեղեկությունները՝ ասելով, որ իրենք նման մտադրություն չունեն, որ երկրի ՊՆ-ի հետ պայմանագիր կնքողների քանակը բավարար է՝ պատերազմի կարիքները բավարարելու համար, բայց քարոզչությունը դրանով չես կանգնեցնի: Թե կողմերից որ մեկն է ճիշտ այս դեպքում, այնքան էլ էական չէ, էականն այն է, որ քարոզչությունն ուղղված է հասարակությանը պետության դեմ տրամադրելուն, սա Ռուսաստանի դեմ իսկական հիբրիդային պատերազմ է:

Այդ քարոզչության դրսեւորումներից մեկն էլ այն էր, որ օրերս տեղեկություն տարածվեց, թե Վերին Լարսի անցակետով ռուս-վրացական սահմանը մեկ օրում հատել է 20 հազար ՌԴ քաղաքացի: Սակայն Վրաստանի իշխանությունները միանգամից հերքեցին այդ քարոզչական կեղծիքը՝ հայտարարելով, որ Վրաստանից Ռուսաստան գնացողների թիվն անհամեմատ ավելի մեծ է, քան Ռուսաստանից Վրաստան մուտք գործողներինը: Ավելին, Վրաստանի իշխանության ներկայացուցիչներն ակնարկեցին, որ իրենք տեղյակ են, թե որ երկրի կողմից է իրականացվում այդ կեղծիքի տարածումը՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ուկրաինային:

Վրաստանն ինքնիշխան երկիր է, եւ այդ երկրի իշխանությունն իրականացնում է սեփական երկրի շահերից բխող քաղաքականություն, մինչդեռ Փաշինյանի իշխանությունը գտնվում է արտաքին կառավարման տակ, եւ դրա ներկայացուցիչները բոլոր հնարավոր առիթներով փորձում են իրենց հավատարմությունը ցույց տալ արտաքին կառավարիչներին: Ալեն Սիմոնյանի ասածն այն է, որ Հայաստանը պատրաստ է աջակցել զորահավաքից խուսափողներին, սա փաստացի զորահավաքից խուսափելու քարոզչություն է, մի կռվեք ձեր երկրի համար, փախեք ձեր երկրից, եւ Հայաստանը ձեզ կօգնի այդ հարցում: Ինչ խոսք, Ալեն Սիմոնյանը շատ լավ է կատարում հակառուսական քարոզչի իր պարտականությունները, բայց թե դա որքանով է ամրապնդում Հայաստանի անվտանգությունը, այնքան էլ պարզ չէ:

ԱՄՆ-ի դեմ պատերազմի մեջ է նաեւ մեր հարեւան Իրանը: Չի բացառվում, որ մի օր էլ Ալեն Սիմոնյանը նման կոչով դիմի Իրանի քաղաքացիներին եւ նրանց կոչ անի՝ չկռվել իրենց երկիրը հարձակման թիրախ դարձրած ԱՄՆ-ի դեմ, խոստանալով, որ Հայաստան փախչելու դեպքում նրանք եւս օգնություն կստանան: Հատուկ Ալեն Սիմոնյանի համար մեջբերում ենք Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի խոսքերը, որը նախօրեին ասել է, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է որոշեն իրենց ապագան, որ «ԱՄՆ-ն տեղ չի ունենա տարածաշրջանի ապագայում»:

Եթե Ալեն Սիմոնյանը չգիտի, նրան պետք է ասել, որ Հայաստանը եւս տարածաշրջանի երկիր է, եւ իրանցի պաշտոնյան նկատի ունի նաեւ Հայաստանը: Իսկ երբ ասվում է, որ ԱՄՆ-ն տեղ չի ունենալու տարածաշրջանի ապագայում, պետք է հասկանալ, որ ապագայում տեղ չեն ունենալու ԱՄՆ-ի տարածաշրջանային կամակատարները: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը կարող են ասել, որ իրենք խաղադրույք են արել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հաղթանակի վրա, որ նրանք կհաղթեն ինչպես Իրանին, այնպես էլ Ռուսաստանին, եւ այդ դեպքում Հայաստանը կլինի հաղթողների կազմում եւ կկարողանա օգտվել այդ հաղթանակի արդյունքներից: Բայց Հայաստանն իրենց բոստանը չէ, որ երկրի վրա խաղադրույք անեն, եւ եթե նրանք մի քիչ բանականություն ունենային ու կարողանային գոնե քարտեզին նայել, ապա գոնե մի քիչ կհասկանային, թե ինչ կլինի ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների պարտության դեպքում: Նիկոլ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը համոզված են, որ այդ դեպքում իրենք առնվազն կհասցնեն փախչել Հայաստանից, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, դա արդեն իրենց հետաքրքիր չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փնտրում են 50+ տարիքային խմբի ուղեկցորդների

Փնտրում են 50+ տարիքային խմբի ուղեկցորդների Fri, 28 Aug 2026 00:30:12 +0400 Բրիտանական EasyJet բյուջետային…

47 րոպե ago

Միս Ռուսաստանը խմած մեքենա է վարել` բռնվել

Միս Ռուսաստանը խմած մեքենա է վարել` բռնվել Thu, 27 Aug 2026 23:45:20 +0400 Ռուսաստանի Կրասնոգորսկի…

2 ժամ ago

Փոխարժեքի հակառեկորդ է գրանցվել

Փոխարժեքի հակառեկորդ է գրանցվել Thu, 27 Aug 2026 23:30:08 +0400 Իրանի՝ տնտեսական գլոբալ մեկուսացման մասին…

2 ժամ ago

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան Thu, 27 Aug 2026…

2 ժամ ago

Երկրպագուները ցնծում են «Արարատ-Արմենիայի» հաղթանակից հետո

Երկրպագուները ցնծում են «Արարատ-Արմենիայի» հաղթանակից հետո Thu, 27 Aug 2026 23:13:08 +0400 Latest news from…

2 ժամ ago

Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ

Երկար քնելը վտանգավոր չէ․ գիտնականներ Thu, 27 Aug 2026 23:00:40 +0400 Երկար քնելը ամենեւին էլ…

2 ժամ ago