Վերջանալու ծրագիր՝ քայլ առ քայլ

Վերջանալու ծրագիր՝ քայլ առ քայլ

Thu, 27 Aug 2026 18:45:56 +0400


ՔՊ-ն ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Սա նույնն է, թե ասենք՝ ՔՊ-ն ընդունեց ՔՊ-ի ծրագիրը: Ես արդեն ասել եմ, որ այդ ծրագիրը Հայաստանի վերջի մասին է: Այնպես որ, դեպի Հայաստանի վերջը այսուհետ գնալու ենք այդ ծրագրով: Ծրագրված քայլերով ենք վերջանալու, հասկանում ես, ոչ թե «յաբախտի», ինչպես դա անում էինք Փաշինյանի իշխանության վերջին 8 տարիներին: Հիմա կարելի է նույնիսկ ասել, թե որ քայլը որից հետո ենք անելու, որ բարով-խերով դադարենք պետություն ունենալուց, խաղաղ պայմաններում վերածվենք խալխի եւ որոշ ժամանակ անց, շատ ներողություն, սիկտիրներս քաշենք Հայաստանից: Կարող եմ մի քանի քայլ հուշել այդ ծրագրից… 1. Դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից, 2. պատռում Անկախության հռչակագիրը, 3. կզըցնում նախկիններին, 4. թալանում հարուստներին, 5. բարոյալքում բանակը, 6. պառակտում եկեղեցին, 7. հանձնում դեռ չհանձնածը, 8. թուրքերին լցնում Հայաստան, 9. սիկտիրներս քաշում Հայաստանից:

Ես այդ ծրագրի առանցքային կետերը միայն հիշատակեցի, բայց այնտեղ հետաքրքիր այլ կետեր էլ կան: ՔՊ-ն, օրինակ, չի մոռացել իր բարօրության մասին եւ ծրագրել է ավելի հարստանալ ու բարգավաճել, մինչ մենք կբարեհաճենք խաղաղ վերանալ աշխարհի քարտեզից: Տանել, պլոկել, լափել ամեն ինչ, որ հնարավոր է, թալանել երկիրը մինչեւ վերջին պտուտակը, դե իսկ ամենավերջում, եթե գնորդ լինի, լիկվիդացիոն գներով վաճառել ՀՀ տարածքի վերջին սանտիմետրերը՝ ձյունածածկ լեռնագագաթները, անդնդախոր ձորերն ու քարափները:

Ես նաեւ ասել եմ, որ մենք ունիկալ ժողովուրդ ենք, թերեւս՝ եզակի, որ կործանվում ենք տժժալով, տռճիկ տալով, գըմփ, գըմփ հու անելով: Դա կործանման առաջին փուլն էր, որ «բարեհաջող» անցանք: «Բարեհաջող»՝ այն իմաստով, որ քովիդ ու պատերազմներ տեսնելուց հետո էլ դեռ ուժ գտանք մեր մեջ՝ ՔՊ կոչվող «չուման» ընտրելու: Հիմա մտել ենք ծրագրային քայլերով կործանվելու փուլ: Մուզիկան անպակաս է, ոմանք դեռ տռճիկ են տալիս, վարչաբենդ, վարչաֆեստ, ֆլան-ֆստան, բայց փաստը մնում է փաստ՝ մենք այլեւս ունենք կործանման ծրագիր, եւ դրա մասին գիտի ողջ աշխարհը՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, Չինաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Բելառուսը, Իսրայելը, Ֆրանսիան, Կամբոջան, Ղրղզստանը… Բոլորը: Ամաչելու բան է նույնիսկ, բայց ի՞նչ կարող ենք անել:
Հայեր ջան, եթե դուք մտածում եք, որ կարելի է այս «պռախադիմեցի» հետ 8 տարի ապրել, հետո նորից ընտրել ու ծաղրի առարկա չդառնալ աշխարհում, ապա չարաչար սխալվում եք: Ամեն ինչ ավելի քան օրինաչափ է ձեր կյանքում: «Պռախադիմեց» ընտրող բոլոր ազգերը մի օր իրենք են «պռախադիմեց» դառնում ու վերանում աշխարհից: Վերանալու հերթն այսօր մերն է, եւ դա, կրկնում եմ, լրիվ օրինաչափ է: Դեռ պետք է փառք տանք Աստծուն, որ ՔՊ-ն վերանալու մի կուռ ծրագիր է թողել մեզ: Այն թույլ չի տալիս անկանոն շարժումներ անել, ուրուր տեսած հավի ճտերի պես այսուայնկողմ վազել, էշ-էշ դիմադրել երկիր ներխուժած թշնամուն, հիմարաբար կառչել անվտանգության կառույցներից, անիմաստ ըմբոստանալ, բողոքել կառավարությունից: Կեր էլ են տվել, 10 հազար դրամ, ծամեք, հանգիստ վեր ընկեք տեղներդ ու լուռ հետեւեք Հայաստանի վերացման գործընթացին: Հակառակ պարագայում «պռախադիմեցները» կկզըցնեն ձեզ, կշինեն, թափ կտան ձեզ վրա՝ մատ էլ, ուրիշ բան էլ: Դուք այլեւս դատապարտված եք ծրագրային քայլերով վերացման:
Ընդդիմությունը… Մի կողմից շատ բան կա ասելու մեր ընդդիմության մասին, մյուս կողմից էլ պետք է իշխանություն լինի երկրում, որ խոսես ընդդիմության մասին: Ի՞նչ ասեմ: Աշխարհում ոչ մի տեղ չկա այնպիսի ընդդիմություն, որ ստիպված է պայքարել դուրսպրծուկ զինված բանդայի դեմ: Ամբողջ աշխարհում ընտրություններ են տեղի ունենում, ձեւավորվում են իշխանություններ եւ ընդդիմություններ, լավ-վատ՝ աշխատում իրար հետ: Մեր ընդդիմությունը չգիտի՝ ում հետ աշխատի, ում դեմ պայքարի: Իշխանության փոխարեն մինչեւ ատամները զինված, իր աթոռը պաշտպանող «պռախադիմեցն» է՝ լկտի, սանձարձակ, անիրավ, անպատասխանատու եւ, այս ամենով հանդերձ՝ անպիտան, որին չի կարելի թույլ տալ երկու էշի գարի ջոկել իրարից: Ընդդիմությանն ի՞նչ ասեմ, ի՞նչ քար տա իր գլխին ընդդիմությունը, եթե գիտի, որ ժողովրդին փողոց հանի, կրակելու է անպատկառը, կրակելու է անկանոն, կրակելու է՝ ինչպես վերջին անգամ, կրակելու է սրտանց ու կատաղի:

Չեմ վախեցնում ոչ ոքի, չեմ ասում՝ վերջ, հանձնվեք: Ընդհակառակը, պետք է ձեւ գտնել «պռախադիմեցից» ամեն գնով ազատվելու: Մենք չազատվենք՝ ինքն է ազատվելու մեզնից ահա այսպիսի ծրագրավորված քայլերով: Միավորվեք, ով ինչքան պլան Բ ու Գ ունի, թող մեջտեղ բերի, Եկեղեցու զանգերը խփեք, այնպիսի շիլափլավ սարքեք «պռախադիմեցների» գլխին, որ իրենց հոր հարսանիքը հիշեն: Բա հո չե՞նք վերանալու էս ախմախ ծրագրով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ժամանակավոր ծովային միջանցք կստեղծեն

Ժամանակավոր ծովային միջանցք կստեղծեն Thu, 27 Aug 2026 20:00:07 +0400 Իրանն ու Օմանը պայմանավորվել են…

19 րոպե ago

Լոռվա համայնքապետերը Պապիկյանին քծնելու մրցավազք են սկսել

Լոռվա համայնքապետերը Պապիկյանին քծնելու մրցավազք են սկսել Thu, 27 Aug 2026 19:45:25 +0400 Ստեփանավանի համայնքապետ…

33 րոպե ago

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը

Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Քոչարյանի դուստրը խախտել է լռությունը Thu, 27 Aug 2026…

36 րոպե ago

Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել

Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել Thu, 27 Aug 2026 19:30:55…

48 րոպե ago

Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ

Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ…

55 րոպե ago

«Չորրորդ հանրապետությունը» խոսում է «ղալաթ եք արել» լեզվով

«Չորրորդ հանրապետությունը» խոսում է «ղալաթ եք արել» լեզվով Thu, 27 Aug 2026 19:15:18 +0400 Նիկոլ…

1 ժամ ago