Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

Լավրովը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

Fri, 28 Aug 2026 10:56:30 +0400


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։

«Այնտեղ ևս մեկ նախագահ է գտնվում հետաքննության տակ՝ Սարգսյանը, որը Քոչարյանի օրոք պաշտպանության նախարար էր, իսկ այնուհետև դարձավ նախագահ։

Մեր դիրքորոշումն այն է, որ ելնում ենք հայ ժողովրդի շահերից։ Տեսնում ենք, թե ինչպես են դարերի ընթացքում հայ ժողովրդի շահերը միահյուսված եղել մեր ժողովրդի շահերի հետ։ Եվ միշտ՝ երկար, շատ երկար ժամանակահատվածներում, մենք միասին ենք եղել, միմյանց հետ համերաշխ։ Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ ծանր իրավիճակներում աջակցել է հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարությանը։ Իհարկե, այս շահերը պետք է գերակշռեն։

Սակայն այժմ Երևանի ներկայիս իշխանության ներկայացուցիչներն առաջնորդվում են այլ նպատակներով։ Հռչակվել է Եվրամիությանն ուղղված կողմնորոշման նպատակ, ընդունվել է օրենք՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին։

Եվրասիական տնտեսական միության երկրները մայիսյան գագաթնաժողովում հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով Հայաստանի ղեկավարությանը հանրաքվե անցկացնել և կողմնորոշվել՝ ցանկանո՞ւմ եք անդամակցել Եվրամիությանը, թե՞ ուզում եք մնալ Եվրասիական տնտեսական միությունում։

Իմ կարծիքով՝ սա միանգամայն արդարացված խնդրանք է։ Մի կազմակերպության նորմերը անհամատեղելի են մյուս կազմակերպության նորմերի հետ։ Այս մասին արդեն բազմիցս խոսվել է»,- նշել է նա

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը

Անհնար եմ համարում ՍԴ փոխնախագահի պաշտոնում աշխատելը Fri, 06 Nov 2026 17:15:34 +0400 Այսօր տեղի…

16 րոպե ago

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը

#Ուղիղ․ Ընթանում է Սամվել Կարապետյանի դատական նիստը Fri, 06 Nov 2026 17:02:07 +0400 Latest news…

29 րոպե ago

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ

Նեթանյահուն ու Թրամփը պարտվեցին, ես հաղթեցի․ Բրազիլիայի նախագահ Fri, 06 Nov 2026 17:00:21 +0400 Բրազիլիայի…

31 րոպե ago

Դուք եք վիրավորում. Կարապետ Բադալյանը Փաշինյանի խոսքերի համար մեղադրեց լրագրողներին

Դուք եք վիրավորում. Կարապետ Բադալյանը Փաշինյանի խոսքերի համար մեղադրեց լրագրողներին Fri, 06 Nov 2026 16:44:35…

46 րոպե ago

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին

Վերոնիկա Զոնաբենդը՝ Բաքու մարդասիրական այցի մասին Fri, 06 Nov 2026 16:41:49 +0400 Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը…

49 րոպե ago

Մեղավոր չեմ զգում ինձ. Դատավոր Վահագն Մելիքյան

Մեղավոր չեմ զգում ինձ. Դատավոր Վահագն Մելիքյան Fri, 06 Nov 2026 16:38:58 +0400 Latest news…

52 րոպե ago