«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները

«Հրապարակ». Փաշինյանի պատճառով երիտասարդը բաց է թողել ընդունելության քննությունները

Fri, 28 Aug 2026 11:45:24 +0400


Դավիթ Մինասյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, որը մամուլում ստացել է «երկվորյակների գործ» անվանումը, 2026 թ. ապրիլից դատարանում է: Մինչ օրս 2 նիստ է տեղի ունեցել: «Տեսաձայնագրությունը պետք է դիտեինք, բայց տեխնիկական խնդիր կար, եւ նիստը հետաձգվեց: Դատաքննության փուլում ենք, ապացույցների հետազոտման ընթացքում»,- ասում է Սուրբ Աննա եկեղեցու հերոսի՝ Դավիթ Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: Դավիթը, որը եզակի աշակերտ էր, լավ սովորող, ստիպված բաց է թողնել ընդունելության քննություններին մասնակցությունը, քանի որ կալանքի պատճառով առողջական վատ վիճակում է հայտնվել: Փաստաբանն ասում է, որ նա չի հուսահատվում, պարապում է, որ բուհ ընդունվի, հեռակա բաժին: «Իմ պաշտպանյալի մեղադրանքում ոչինչ չի փոխվել: Ակնկալում ենք անաչառ քննություն»,- ասում է Լուսինե Մարտիրոսյանը:

Հիշեցնենք․ Ծաղկազարդի տոնին՝ մարտի 29-ին, Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի, նրա անվտանգության աշխատակիցների եւ հավատացյալների միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում հարուցվել էր գործ՝ «ծանր հանցագործություն» որակմամբ: Երկվորյակներից մեկը՝ Դավիթ Մինասյանը, ընդամենը դժգոհել էր հրմշտոցից, որն առաջացրել էին հավատացյալների մեջ մխրճվող վարչապետն ու նրա թիկնապահները: Դավիթը նրանց ասել էր՝ «մի հրեք, ուզում եմ կանգնել եկեղեցու մեջտեղում»։ Վարչապետին էլ ասել էր՝ «այդպես մի նայիր ինձ», սակայն, ըստ մեղադրանքի, փորձել է հարվածել նրա «սուրբ» ուսին, թափահարել է մատը։
Այն, որ Փաշինյանի թիկնապահները կոպտորեն հրել են հավատացյալ ժողովրդին՝ նրանց ցավ ու անհանգստություն, տագնապ պատճառելով, որեւէ իրավական գնահատականի չի արժանացել ու չի էլ արժանանա: Բայց Դավիթ Մինասյանին, որն այդ պահին նույնիսկ չափահաս էլ չէր, եւ ընդդիմադիր գործիչ Գեւորգ Գեւորգյանին, որն այդ պահին այնտեղ է եղել ու փորձել է պաշտպանել երիտասարդին, ներկայացրել են խուլիգանության եւ պաշտոնատար անձի քաղաքական գործունեությանը միջամտելու մեղադրանքներ: Իրավապաշտպանների պնդմամբ՝ տեղի ունեցած միջադեպը չի համապատասխանում նման խիստ իրավական որակմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

6 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

6 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

7 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

7 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

7 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

7 ժամ ago