Կա՞ հնարավորություն՝ պատերազմն ավարտելու

Կա՞ հնարավորություն՝ պատերազմն ավարտելու

Fri, 28 Aug 2026 14:15:13 +0400


Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատերազմի ավարտի համար բացվել է դիվանագիտական «հնարավորությունների պատուհան», որը սկսվելու է դեկտեմբերին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովից եւ տեւելու է մինչեւ 2027 թ․ ամռան վերջը։ Սա կոնկրետ ժամկետի մատնանշում չէ, այլ որոշ իրադարձություններով եւ պրոցեսներով պայմանավորված կանխատեսում, երբ միջազգային ասպարեզում իրավիճակը կարող է լինել ձեռնտու՝ հակամարտության կարգավորման եւ հաստատուն պայմանավորվածությունների ձեռքբերման համար։ Դեկտեմբերին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովն անցկացվելու է Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ն այս պահին աշխարհում միակ երկիրն է, որպես գլոբալ ուժային կենտրոն, որն ի վիճակի է պայմանավորվել Ռուսաստանի հետ նաեւ Ուկրաինայի մասով։ Արեւմտյան ճամբարի եվրոպական հատվածը, ըստ էության, ցույց է տվել, որ ուկրաինական կարգավորման մասով ամուլ է։ ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորվի՝ բազմաթիվ պատճառներով։ Դա թե՛ Թրամփի՝ համաշխարհային խաղաղարար լինելու ամբիցիաների հետ է կապված, թե՛ ռուս-ամերիկյան հնարավոր բիզնես-շահերի, թե՛ ամերիկյան ներքաղաքական եւ արտաքին քաղաքական շահերի։ Թրամփի համար առաջիկա նոյեմբերին կա լուրջ փորձություն՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Դրանք ռիսկային են եւ կարող են բերել նրան, որ իր նախագահության մնացած հատվածը վերածվի «կաղ բադիկի»։ Հետեւաբար՝ Մոսկվա-Կիեւ հակամարտության կարգավորումը նրա համար ներամերիկյան պլանում լուրջ կապիտալ կարող է լինել առաջիկա ընտրական պրոցեսներում։ Բացի այդ՝ հակամարտության կարգավորմամբ Թրամփն իր համար ոչ այնքան սիրելի Եվրոպայի հանդեպ հերթական անգամ կհաստատի սյուզերենի իրավունքներ։ Այս ամենը նկատի ունենալով է Կիեւը նման ժամկետի մասին խոսում։

Մյուս կողմից, Կիեւում հասկանում են, որ եթե այդ ժամանակն էլ ձեռքից բաց թողնեն, հետո շատ ավելի բարդ է լինելու։ Հաջորդ տարվա ամռան վերջին Ամերիկան մտնելու է միջանկյալ ընտրությունների նախընտրական փուլ, եւ ուկրաինական թեման մղվելու է երկրորդ պլան։ Ընտրություններում հնարավոր վատ արդյունքները եւ «կաղ բադիկի» վերածումը Ուկրաինայի համար կնշանակի պոտենցիալ հնարավորությունների չեզոքացում, որովհետեւ ցանկացած հարցում Թրամփը հարկադրված կլինի Կոնգրեսի հետ «ճակատամարտեր» մղել, իսկ հաշվի առնելով ամերիկյան բյուրոկրատիան, պարզ է, թե ինչ կլինի։ Մինչդեռ ժամանակն աշխատում է Կիեւի դեմ։ Ուստի Զելենսկին պարզապես մոտավոր ժամկետ է նշել, թե երբ է հնարավոր ավելի կոնկրետ քայլեր անել՝ պատերազմին վերջ տալու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՀՀ այսօրվա իշխանությունները դարձել են Հայաստանի անկախության եւ ազգային շահերի համար ամենամեծ սպառնալիքը. ՀԱԿ

ՀՀ այսօրվա իշխանությունները դարձել են Հայաստանի անկախության եւ ազգային շահերի համար ամենամեծ սպառնալիքը. ՀԱԿ Mon,…

18 րոպե ago

Թրամփը մեծացնելու է ճնշումը Միջազգային քրեական դատարանի վրա

Թրամփը մեծացնելու է ճնշումը Միջազգային քրեական դատարանի վրա Mon, 21 Sep 2026 18:00:53 +0400 ԱՄՆ…

19 րոպե ago

Էդ քննադատողներից թող մեկը գար տեսներ, թե փառատոնին քանի արցախցի է մասնակցում

Էդ քննադատողներից թող մեկը գար տեսներ, թե փառատոնին քանի արցախցի է մասնակցում Mon, 21 Sep…

34 րոպե ago

Լուսին կուղարկվեն միանգամից երեք լուսնագնացներ

Լուսին կուղարկվեն միանգամից երեք լուսնագնացներ Mon, 21 Sep 2026 17:30:46 +0400 Այս տարվա վերջին NASA-ն…

49 րոպե ago

Ինչ ցույց տվեցին Ռուսաստանում ընտրությունները եւ ինչ խնդիր լուծեց իշխանությունը դրանով

Ինչ ցույց տվեցին Ռուսաստանում ընտրությունները եւ ինչ խնդիր լուծեց իշխանությունը դրանով Mon, 21 Sep 2026…

1 ժամ ago

Ով կգլխավորի ՀՅԴ ցուցակը Մարտունիում

Ով կգլխավորի ՀՅԴ ցուցակը Մարտունիում Mon, 21 Sep 2026 17:02:22 +0400 Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի…

1 ժամ ago