Ինչ ցույց տվեցին Ռուսաստանում ընտրությունները եւ ինչ խնդիր լուծեց իշխանությունը դրանով

Ինչ ցույց տվեցին Ռուսաստանում ընտրությունները եւ ինչ խնդիր լուծեց իշխանությունը դրանով

Mon, 21 Sep 2026 17:15:31 +0400


Ռուսաստանում տեղի ունեցած Պետական Դումայի ընտրությունները, ինչպես եւ սպասվում էր, եղան ամենաքիչ մրցակցայինը։ Սակայն ընտրարշավը երկու կարեւոր խնդիր լուծեց ռուսական կառավարող համակարգի համար․ նախ՝ Կրեմլը հաստատեց ռուս-ուկրաինական ներկայիս պատերազմի պայմաններում առկա քաղաքական համակարգի լեգիտիմությունը եւ ընդլայնեց իշխանությունների մանդատը՝ պատերազմական պայմաններում։ Մասնակցությունը այս ընտրությունների համար կարելի է համարել հիմնական բաղադրիչներից մեկը։

Իշխանությունները մասնակցություն ապահովելու համար գնացել էին ռեսուրսների գերկենտրոնացման, մի բան, որ սովորաբար արվում է նախագահական ընտրությունների պարագայում։ Սեպտեմբերի 18-ի ամփոփիչ տվյալների համաձայն՝ ընտրողների մասնակցությունը 29,2-29,75 տոկոս էր։ 21 թվականի ընտրությունների համեմատ՝ զգալիորեն բարձր, քանի որ այն ժամանակ մասնակցությունը 18,39 տոկոս էր։ Մասնակցությունը ընտրական առաջին օրվա ամփոփիչ տվյալներով, ամենաքիչը Խակքասիայում է եղել, որը ղեկավարում է Կոմկուսը ներկայացնող Վալենտին Կոնովալովը՝ 13,84 տոկոս։ Ցածր էին ցուցանիշները նաեւ Իրկուտսկի մարզում՝ 14,2 տոկոս եւ Նովոսիբիրսկի մարզում՝ 15,77 տոկոս։ Քաղաքագետներն արդեն ֆիքսել են, որ ցածր մասնակցության ռեգիոնները նրանք են, որոնք համարվում են «բողոքավոր ռեգիոններ»։ Կենտրոնական Ռուսաստանում եւ Ուրալում տվյալները գոհացնող են եղել ընդհանուր առմամբ։ Մի փոքր պասիվություն եղել է Տուլայի եւ Սվերդլովսկի մարզերում։ Որոշ ռեգիոններում ընտրական առաջին օրն արդեն մասնակցությունը եղել է շատ բարձր՝ Բրյանսկի մարզում 65 տոկոս, Դոնեցկի Ժողհանրապետությունում՝ 73 տոկոս։

Ընդհանուր առմամբ՝ ռեգիոնալ միջինացված մասնակցության ցուցանիշը 23-25 տոկոս է։ Վերլուծաբանները նկատում են՝ իշխանությունները գործել են իրենց որդեգրած հայտնի եւ ընդունված սկզբունքով․ մասնակցության բարձր ցուցանիշ ապահովելու համար օգտագործել են վարչական ռեսուրսը եւ իրականացրել ընտրական զարգվածի համակարգված կենտրոնացում։ Ուշագրավ է նաեւ այն, որ այս ընտրություններին վաղաժամ քվեարկել է 4,7 միլիոն մարդ։ 21 թվականին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 226 հազար ընտրող։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթյուններ են որոտացել սիրիական զինապահեստում

Պայթյուններ են որոտացել սիրիական զինապահեստում Mon, 21 Sep 2026 18:30:15 +0400 Սիրիական Հալեպի նահանգի հարավային…

16 րոպե ago

0,006 հա խլում է սեփականատիրոջից՝ թշնամուն թողնելով 20-25 հազար հեկտարը

0,006 հա խլում է սեփականատիրոջից՝ թշնամուն թողնելով 20-25 հազար հեկտարը Mon, 21 Sep 2026 18:15:33…

31 րոպե ago

ՀՀ այսօրվա իշխանությունները դարձել են Հայաստանի անկախության եւ ազգային շահերի համար ամենամեծ սպառնալիքը. ՀԱԿ

ՀՀ այսօրվա իշխանությունները դարձել են Հայաստանի անկախության եւ ազգային շահերի համար ամենամեծ սպառնալիքը. ՀԱԿ Mon,…

45 րոպե ago

Թրամփը մեծացնելու է ճնշումը Միջազգային քրեական դատարանի վրա

Թրամփը մեծացնելու է ճնշումը Միջազգային քրեական դատարանի վրա Mon, 21 Sep 2026 18:00:53 +0400 ԱՄՆ…

46 րոպե ago

Էդ քննադատողներից թող մեկը գար տեսներ, թե փառատոնին քանի արցախցի է մասնակցում

Էդ քննադատողներից թող մեկը գար տեսներ, թե փառատոնին քանի արցախցի է մասնակցում Mon, 21 Sep…

1 ժամ ago

Լուսին կուղարկվեն միանգամից երեք լուսնագնացներ

Լուսին կուղարկվեն միանգամից երեք լուսնագնացներ Mon, 21 Sep 2026 17:30:46 +0400 Այս տարվա վերջին NASA-ն…

1 ժամ ago