Պայթյուններ են որոտացել սիրիական զինապահեստում
Mon, 21 Sep 2026 18:30:15 +0400
Սիրիական Հալեպի նահանգի հարավային մասում գտնվող զինապահեստներում պայթյուններ են որոտացել։ Պահեստները գտնվում են Ալ-Էյս գյուղի մոտակայքում։ Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը։
Համաձայն հաղորդման, սկզբում որոտացել է մեկ հզոր պայթյուն, որից հետո արդեն տեղի են ունեցել մի քանի իրար հաջորդող պայթյուններ։ Շարունակվող պայթյունները թույլ չեն տալիս, որպեսզի փրկարարներն ու հրշեջները մոտենան տարածքին։ Բնակիչներին ցուցում է տրվել չմոտենալ պահեստների շրջանին։ Այլ մանրամասներ այս պահին դեռ հայտնի չեն։