Որոշեք՝ չմեռնել և վերջ

Որոշեք՝ չմեռնել և վերջ

Mon, 21 Sep 2026 18:45:07 +0400


Ով դեռ չի մեռել, մի շտապեք մեռնել: Հիվանդ, հաշմանդամ, անկողնային… Կապ չունի: Հանկարծ չմեռնեք ու ձեր բարեկամներին ք.քը չգցեք, այսինքն՝ հակակոռուպցիոնի ձեռքը: Վերջացան այն ժամանակները, երբ, Թումանյանի ասած, ապրում էինք՝ ամեն մեռնողի երանի տալով: Իրավիճակ է փոխվել, սիրելի հայրենակիցներ: Հենց մեռաք՝ ձեր ամեն ինչի տերը Նիկոլն է դառնալու:

Հակակոռուպցիոնով մտնելու է ձեր բանկային հաշիվների մեջ՝ տեսնի ինչքան փող ունեք, դրա մի մասը տա ձեր հարազատին ու դուք անթաղ չմնաք, իսկ մնացածը գրի սառույցին: Թե ձեր հարազատներն ինչքան կգնան ու կգան, ինչքան դռներ կթակեն ձեր թողած ֆինանսական կարողությունը ժառանգելու կամ իրար մեջ բաժանելու համար, Աստված գիտի, և հարց է՝ ի վերջո ձեր փողերը ձեր հարազատներին կհասնե՞ն, թե՞ կհանգրվանեն ՀՀ կառավարության, այն է՝ Նիկոլի գրպանում: Այնպես որ, մի շտապեք մեռնել: Դուք դրանով հաստատ մեր պետությանը չեք հարստացնելու: Մինչև պետությանը հասնելը այնքա՜ն սոված բերան կա… Մի ամբողջ կառավարություն, ներառյալ՝ կառավարական օլիգարխներ…

Ինչ անել, եթե շատ մոտ եք մեռնելուն: Ժամանակ գտեք, գնացեք բանկ ու դատարկեք ձեր բոլոր հաշիվները, քարտերը, բանկային գզրոցները: Ինչ ունեք-չունեք, տարեք տուն, տվեք ձեր երեխաներին՝ պայմանով, որ ձեզ առոք-փառոք թաղեն, պետության շպրտած 200 հազար դրամին էլ չնայեն: Նիկոլի ու նրա կառավարության կերածը թող այդ 200 հազար դրամը լինի, էն էլ տանեն՝ դեղի փող դարձնեն: Պայմանավորվեցի՞նք:

Իսկ կարողա՞ պատահի դուք մեկից ավելի անշարժ գույք ունեք… Այո՞: Վա՜յ… Հանկարծ չփորձեք մեռնել: Նիկոլը հակակոռուպցիոնով մտնելու է կադաստր, ձեր ունեցած անշարժ գույքերը վեր գրի՝ տանի: Թողնելու է ընդամենը մի գոմ, իսկ ձեր հարազատներին տալու է 200 հազար դրամ, որ ձեզ թաղեն: Եթե հարազատները շատ վեր-վեր թռնեն, բողոքեն, փորձեն տեր կանգնել ձեր ունեցած գույքերին, Նիկոլը կհայտարարի, որ դուք, ձեր կենդանության օրոք, անազնիվ ճանապարհով եք դրանք ձեռք բերել կամ էժան գներով սեփականաշնորհել: Ուրեմն տեսեք՝ ինչ եք անում: Նախ՝ մեռնելը մի փոքր հետաձգում եք, մի հատ ծանոթ նոտար եք ճարում, ապա՝ ձեր ունեցած-չունեցած անշարժ գույքերը սեփականության իրավունքով կտակում հետնորդներին՝ դարձնում նրանց անունով:

Տեսեք, որ երեխեքի մեջ կռիվ չընկնի: Վերջում ձեր անունով կթողնեք մի կիսաքանդ գոմ, որ հենց մեռնեք, ձեր հարազատները կարողանան պետությունից ստանալ 200 հազար դրամ՝ թաղման փող կամ նպաստ, ինչպես Նիկոլն է ասում: Ձեր մահից հետո այդ գույքերը պետությանը չէ, որ պիտի ծառայեն: Դրանք կդառնան ՔՊ-ական շունուշանգյալի և նրանց լակոտների զվարճատեղի: Այնպես որ ձեր հայրենասիրական մղումները թողեք մի կողմ, նայեք Գագիկ Խաչատրյանին, Գագիկ Ծառուկյանին, մյուսներին ու ձեզ խղճացեք:
Սովետի վախտ պետությունը, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 3 ռուբլի 20 կոպեկ էր տալիս հանգուցյալի ընտանիքին: Դա մի մեծ բան չէր, բայց արդար էր այն իմաստով, որ բոլորին էին տալիս՝ առանց մեռելի եղած-չեղածը ստուգելու: Այս հարցում, փաստորեն, Սովետի վախտ կոռուպցիա չկար: Ինչ չէինք տեսել՝ Նիկոլի օրոք տեսանք: Ո՞վ կսպասեր, որ անկախացումից հետո Հայաստանում ինչ-որ մեկի մտքով կանցնի՝ քիթը մեռելի հաշիվների ու գույքերի մեջ մտցնել: Նիկոլ, քեզ երկրի ղեկավար ասողի հերն եմ անիծել… Դու ուրիշ զբաղմունք չունե՞ս: Ողջ հանդերձյալ աշխարհը խառնել ես իրար, ի՞նչ ես ուզում մեռելներից… ՀՀ քաղաքացիները, այո, ի հեճուկս ձեզ, չպետք է մեռնեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանը ծաղրում է ՀՀ անկախության տոնը. «Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց Ադրբեջանի շնորհիվ»

Ադրբեջանը ծաղրում է ՀՀ անկախության տոնը. «Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց Ադրբեջանի շնորհիվ» Mon, 21…

13 րոպե ago

Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու․ «Ուժեղ Հայաստան»

Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու․ «Ուժեղ Հայաստան» Mon, 21 Sep 2026 21:32:12 +0400…

26 րոպե ago

Մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ․ Արամ Վարդևանյան

Մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ․ Արամ Վարդևանյան…

41 րոպե ago

Պետական տոները դարձել են ծանր զգացմունքների և մտորումների օրեր

Պետական տոները դարձել են ծանր զգացմունքների և մտորումների օրեր Mon, 21 Sep 2026 21:15:44 +0400…

42 րոպե ago

Պահել Տիգրանաշենը հայկական․ «Ուժեղ Հայաստանի» ծառատունկը

Պահել Տիգրանաշենը հայկական․ «Ուժեղ Հայաստանի» ծառատունկը Mon, 21 Sep 2026 21:13:25 +0400 Latest news from…

45 րոպե ago

Երեք լրատվամիջոց դատի են տվել Թրամփին

Երեք լրատվամիջոց դատի են տվել Թրամփին Mon, 21 Sep 2026 21:00:47 +0400 Երեք խոշոր լրատվամիջոցներ՝…

57 րոպե ago