Էդ քննադատողներից թող մեկը գար տեսներ, թե փառատոնին քանի արցախցի է մասնակցում

Էդ քննադատողներից թող մեկը գար տեսներ, թե փառատոնին քանի արցախցի է մասնակցում

Mon, 21 Sep 2026 17:45:46 +0400


Արդեն քանի օր է` հանրությունը քննարկում է սեպտեմբերի 19-ին` Արցախի հայաթափման օրը փառատոներ, համերգներ, զվարճություններ կազմակերպելու երևույթը:

Այդ օրը հազարավոր մարդիկ Եռաբլուր են այցելել, սգացել մեր զոհերին, Արցախի հիշատակին ու կորստին նվիրված ակցիաներ են արել, տեքստեր գրել, ցավ ու ափսոսանք հայտնել, իսկ բոլորովին այլ վայրերում մեկ այլ խումբ մարդիկ համերգներ են կազմակերպել, փառատոներ, երգել են, պարել, կերել-խմել, զվարճացել: Որեւէ պաշտոնական արարողություն, արցախցիներին ուղղված ուղերձ կամ ցավակցություն եւս չի հնչել:

Նշենք, որ 3 տարի առաջ` 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից վեցը երեխաներ էին, եւ 218 մարդ զոհվել է Ստեփանակերտի մերձակայքում գտնվող վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից, 21 մարդ դեռ անհետ կորած է համարվում։ Տեղահանության ընթացքում ճանապարհին մահացել է 64 մարդ, 16-ը գերեվարվել է։ Եւ մենք մի ամբողջ պետություն ենք կորցրել, հող, որ հազարամյակներով եղել է հայկական, իսկ Փաշինյանի իշխանության օրոք` հայաթափվել է:

Նկատենք նաև, որ նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանը պետական մակարդակով որևէ արարողություն չի անցկացրել՝ իր պատմության այս ողբերգական էջը հիշելուն ուղղված, ամեն ինչ արել է, որ Արցախի էջը փակի, անգամ հիշողությունը ջնջի եւ Արցախի մասին յուրաքանչյուր հիշատակում համարում է Հայաստանի Հանրապետության անվտանգության վտանգում։

Սեպտեմբերի 19-ի փառատոների ու համերգների թվում բերքի փառատոն էր կազմակերպվել նաեւ Ձորաղբյուրում: Մենք տեղեկացանք, որ կազմակերպիչն Աննա Հակոբյանի նախկին օգնական Ստելլա Սարուխանյանն է: Սարուխանյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչպե՞ս է ընտրվել սեպտեմբերի 19-ը` որպես բերքի փառատոնի օր: Չէ որ այդ օրը սգո օր է եւ մարդիկ միանշանակ չէին ընդունելու այդ օրը փառատոն անցկացնելու գաղափարը: Սարուխանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Օրը հատուկ չէ ընտրված, բայց որ էդպես նայենք ամեն օր էլ զոհեր եղել են, հիմա էլ են լինում: Այդ փառատոնն ի՞նչ կապ ուներ Արցախի ժողովրդի տարհանման հետ: Այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր մասին է, մեր ինքնության մասին է, մեր չար ու վատ լինելու մասին է, իրար չկամենալու և չսիրելու մասին է: Դուք գիտե՞ք, թե քանի արցախցի է մասնակցել այդ փառատոնին: Էդ քննադատողներից թող մեկը գար տեսներ, թե փառատոնին քանի արցախցի է ներկա, ոչ միայն զուտ ներկա, այլև` նրանք տարբեր վաճառքներ են իրականացրել, ժենգյալով հաց են վաճառել, թեյ են հանել վաճառքի, օճառներ են պատրաստել ու վաճառել և այսպես շարունակ: Ցավոք, քաղաքականությունը մեզ խժռում է, ասում են` մարդիկ են զոհվել, բայց մարդիկ հո միայն այդ օրը չեն զոհվել, մի քանի օր առաջ էլ զինվոր էր ինքնասպան եղել, խի մի զինվորը ոչի՞նչ, մնացածն են միա՞յն կարևոր: Մենք ամեն օր աղետի մեջ ենք, որովհետև ինքներս ենք այդպես կամենում: Մեզ ասել են, որ ճիշտը ամեն օր սգալն է, իսկ ես չեմ ուզում էլ սգալ: Ի դեպ` այդ օրը միայն մեր փառատոնը չի եղել, եղել է գաթայի փառատոն, դե փաստորեն էդքան հայերը բոլորը վատն են, միայն 15 հազարից ավելի մարդ մեր փառատոնին է ներկա եղել, դա նշանակում է, որ ոչ միայն կազմակերպիչներն են թիրախավորվել, այլև` ներկաները: Ինձ ինչքան ուզում են կարող են քննադատել, ինձ համար միևնույն է, ես իմ գլուխը կախ իմ գործն եմ անում, կարևորը` ոչ մեկին չենք վնասում, օգուտ ենք տալիս: Թիրախավորում են տասնյակ հազարավոր մարդկանց, դրան էլ գումարած տարբեր դեսպանություններ էին եկել, դե խի՞ ռիսկ չեն անում այդ դեսպանություններին էլ քննադատել: Ահագին տուրիստներ էլ էին եկել, ի՞նչ վատ բան կա էդտեղ: Ես սիրում եմ բոլորին, անգամ մեզ քննադատողներին, բայց ամեն ինչ պետք է տեղին լինի, պետք է մարդիկ վերջ տան լկտի խոսույթին ու հայհոյանքներին, մի՞թե մենք այդ ենք: Իմ մասին ամենավերջին բառերն են գրում, բայց ես բոլորին սիրում եմ, ո՞վ է տեսել, որ այսքան ժամանակ մեկին վիրավորեմ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Էլի հարձակվել են Մոսկվայի վրա

Էլի հարձակվել են Մոսկվայի վրա Tue, 13 Oct 2026 11:00:05 +0400 Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել…

15 րոպե ago

Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս. Մեսրոպ Մանուկյանը՝ թաղապետին

Ձեռդ, արա՛, կեթաս քո Ավինյան Տիկոյի հետ ըտենց կխոսաս. Մեսրոպ Մանուկյանը՝ թաղապետին Tue, 13 Oct…

17 րոպե ago

ՔՊ-ականը` քաղաքացիների կառույցները քանդելու մասին

ՔՊ-ականը` քաղաքացիների կառույցները քանդելու մասին Tue, 13 Oct 2026 10:55:42 +0400 Latest news from Հրապարակ…

19 րոպե ago

Կոչ ենք անում դատարանին՝ չմտնե՛լ իրավական նիհիլիզմի վտանգավոր տրամաբանության մեջ․ ԲՀԿ

Կոչ ենք անում դատարանին՝ չմտնե՛լ իրավական նիհիլիզմի վտանգավոր տրամաբանության մեջ․ ԲՀԿ Tue, 13 Oct 2026…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Սոցփաթեթի «թաղումը». չեղարկվում է քաղծառայողի վերջին արտոնությունը

«Հրապարակ»․ Սոցփաթեթի «թաղումը». չեղարկվում է քաղծառայողի վերջին արտոնությունը Tue, 13 Oct 2026 10:45:21 +0400 Կառավարությունը…

30 րոպե ago

Ստի տուն ու տեղը…, համբալ, լակոտ. դեբոշ` Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջեւ

Ստի տուն ու տեղը..., համբալ, լակոտ. դեբոշ` Մեսրոպ Մանուկյանի ու թաղապետի միջեւ Tue, 13 Oct…

30 րոպե ago