«Հրապարակ». Առանց հեղափոխության իշխանափոխություն անհնար է եւ ոչ միայն Հայաստանում

«Հրապարակ». Առանց հեղափոխության իշխանափոխություն անհնար է եւ ոչ միայն Հայաստանում

Fri, 28 Aug 2026 18:15:12 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը խորհրդարանի ամբիոնից ասում է, որ այն, ինչ ընդդիմության դեմ անում են Փաշինյանը եւ նրա կամակատարները, հակասում է եվրոպական ժողովրդավարության նորմերին: Ոչ միայն Լեւոն Քոչարյանը, այլեւ բազմաթիվ մարդիկ կարծում են, որ Եվրոպայում կա ժողովրդավարություն, եւ, ի տարբերություն Ռուսաստանի, Բելառուսի կամ, ասենք, Թուրքմենստանի, ընդդիմությունն ունի գործունեության լիակատար ազատություն, այդ թվում՝ կարող է ազատ եւ արդար ընտրությունների միջոցով գալ իշխանության: Սա բացարձակ կեղծ պատկերացում է: Եվրոպայում, ինչպեսեւ ամենուր, չկա մեր պատկերացրած ժողովրդավարությունը, էն, որ մարդիկ գնում եւ իրենց քվեարկությամբ որոշում են, թե ով է երկրում իշխանություն, ով՝ ընդդիմություն, եւ բոլորն ընդունում են հասարակության քվեարկությունը: Փաշինյանը ոչ թե չի առաջնորդվում եվրոպական ժողովրդավարության նորմերով կամ ավանդույթներով, այլ ուզում է կառուցել այնպիսի քաղաքական համակարգ, ինչպիսին կա Եվրոպայում`լիբերալ-գլոբալիստական դիկտատուրա:

Եվրոպական քաղաքական համակարգը քննարկենք Ֆրանսիայի եւ Գերմանիայի օրինակով, որոնք համարվում են ԵՄ ամենամեծ եւ ամենաազդեցիկ երկրները: Բայց մինչ այդ ասենք, որ ամբողջ աշխարհում ընդդիմությունը, ընդդիմադիր կուսակցությունները եւ դրանց առաջնորդները բաժանվում են 2 մեծ խմբի` համակարգային եւ ոչ համակարգային: Ոչ համակարգային ընդդիմությունն այն կուսակցություններն են, որոնք չեն ճանաչում գործող իշխանության լեգիտիմությունը, մերժում են իրագործվող քաղաքական գիծը, չեն համագործակցում իշխանության եւ նրա ինստիտուտների հետ՝ համարելով դրանք ապօրինի, եւ խոստանում են իշխանության գալու դեպքում հիմնովին փոխել թե՛ իրագործվող քաղաքականությունը, թե՛ պետական կառավարման համակարգը:

Եվրոպական երկրներում միայն արտաքինից կա իշխանափոխություն, այս կուսակցությունն ընտրություններում պարտվում է, մյուսը՝ հաղթում, տեղի է ունենում իշխանության փոխանցում մի կուսակցությունից մյուսին: Մինչդեռ իշխանության փոխանցումը տեղի է ունենում համակարգային կուսակցությունների միջեւ, իսկ ոչ համակարգային կամ հակահամակարգային կուսակցությունները միշտ դուրս են իշխանության ձեւավորման հնարավորությունից, անկախ իրենց ունեցած վարկանիշից եւ հանրային աջակցությունից, եւ մշտապես ենթարկվում են քաղաքական ճնշման ու ռեպրեսիաների:

Ֆրանսիայում հակահամակարգային ընդդիմության դասական օրինակը Մարին Լը Պենի գլխավորած «Ազգային միավորում» կուսակցությունն է, նախկինում այն կոչվում էր «Ազգային ճակատ»: Կուսակցությունն ունի հանրային լայն աջակցություն, 2024-ին Եվրախորհրդարանի ընտրություններում գրավեց առաջին տեղը, դրանից հետո անցկացված խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում եւս առաջինն էր, բայց երկրորդ փուլում ինչ-որ հրաշքով հայտնվեց երրորդ տեղում: Մարին Լը Պենը 3 անգամ եղել է նախագահի թեկնածու, վերջին երկու ընտրություններում եղել է երկրորդը, վերջին ընտրություններում գործող նախագահ Էմանուել Մակրոնին պարտվեց երկրորդ փուլում եւ շատ փոքր տարբերությամբ: 2027 թ. նախագահական ընտրություններում էլ նա ֆավորիտն է, սոցհարցումներով ունի 33-35 տոկոս հանրային աջակցություն եւ հաջորդ թեկնածուից առաջ է կրկնակի առավելությամբ: Բայց որպեսզի հաղթի, Ֆրանսիայում պետք է տեղի ունենա հեղափոխություն` գլոբալիստներին պետք է փոխարինեն ազգային պահպանողականները:

Մարին Լը Պենը եւ նրա գլխավորած կուսակցությունը հակահամակարգային են, քանի որ կարծում են, որ ԵՄ-ն կառուցված է ի սկզբանե իր բնույթով կործանարար գլոբալիզացիայի գաղափարի վրա, որը ոչնչացնում է եվրոպական ժողովուրդների ազգային ինքնությունը, պահանջում են ԵՄ լուծարում, որի արդյունքում ԵՄ անդամ պետությունները հնարավորություն կունենան վերականգնել իրենց ինքնիշխանությունը: Լը Պենն առաջարկում է Ֆրանսիայում անցկացնել հանրաքվե, «որպեսզի ֆրանսիացիներն իրենք կարողանան որոշել՝ դուրս գա՞լ ԵՄ-ից, թե՝ ոչ»։ Եթե Լը Պենին իշխանության թողնեն, նա, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչի իր ծրագիրը` Ֆրանսիան դուրս բերելով թե՛ ԵՄ-ից, թե՛ ՆԱՏՕ-ից: Իշխանության չթողնելու համար նրա նկատմամբ անընդհատ շինծու քրեական գործեր են հարուցում, մեղադրում, թե իբր Եվրախորհրդարանի իր օգնականներին աշխատեցրել է նաեւ կուսակցության համար։ Այդ շինծու եւ կեղծ մեղադրանքների հիման վրա Փարիզի դատարանը 2025 թ. նրան դատապարտեց չորս տարվա ազատազրկման եւ հինգ տարով զրկեց ընտրություններին մասնակցելու իրավունքից: Հիմա, իհարկե, այդ արգելքը վերացվել է, դա արդեն չափից ավելի ճչացող խախտում կլիներ, բայց հաջորդ տարվա գարնանը նշանակված ընտրություններում մենք Մարին Լը Պենին չենք տեսնի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում: Առաջին փուլում նա կհաղթի բոլորին, իսկ երկրորդ փուլում բոլորը կմիավորվեն նրա դեմ եւ կանցկացնեն գործող գլոբալիստական համակարգի պահպանման կողմնակից որեւէ թեկնածուի, եթե, իհարկե, Մարին Լը Պենն ու նրա կողմնակիցները հեղափոխություն չանեն:

Գրեթե նույնանման իրավիճակ է Գերմանիայում, որտեղ հակահամակարգային ընդդիմության առաջնորդի դերում մեկ այլ կին քաղաքական գործիչ է՝ Ալիս Վայդեյլը` «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավարը: Կուսակցությունը Գերմանիայի խորհրդարանում իր ունեցած պատգամավորների թվով երկրորդն է, սակայն Գերմանիայի սահմանադրության վերահսկման դաշնային գրասենյակը կուսակցությունը հռչակել է ծայրահեղական, եւ նրա անդամները գտնվում են անընդհատ վերահսկողության տակ, թույլատրված է նրանց հեռախոսազրույցների գաղտնալսումը, խուզարկությունների միջոցով նրանց հետ կապված տեղեկությունների հավաքագրումը: Այս տարվա ընթացքում տեղի ունեցան կուսակցության անդամների եւ պատգամավորության թեկնածուների առեղծվածային մահերի դեպքեր: Ինչո՞ւ, որովհետեւ այս կուսակցությունը եւս դեմ է Գերմանիայի անդամակցությանը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ արդարացիորեն համարելով, որ այդ կառույցները սահմանափակում են Գերմանիայի ինքնիշխանությունը, նրան զրկում են սեփական շահերով առաջնորդվելու հնարավորությունից: ԱԳՀ կուսակցության եւ անձամբ Ալիս Վայդեյլի հեղինակությունն անընդհատ աճում է, բայց առանց հեղափոխության, նա եւս չի կարողանա իշխանության գալ:

Եվրոպայում ժողովրդավարության չգոյության բազմաթիվ այլ օրինակներ եւս կան, 2024 թվականին Ավստրիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում առաջինը Ավստրիայի ազատության կուսակցությունն էր, սակայն նրանց հետ որեւէ մեկը կոալիցիա չկազմեց, եւ այդ կուսակցությունը կառավարություն չձեւավորեց, որովհետեւ նրան գործող համակարգը հռչակել էր ծայրահեղական, համակարգային ընդդիմադիրները չեն կարող համագործակցել հակահամակարգայինի հետ:

Նիկոլ Փաշինյանը եւս ուզում է Հայաստանում ձեւավորել համակարգային ընդդիմություն, «Ուժեղ Հայաստանը» եւ «Հայաստան» դաշինքը հակահամակարգային են, չեն ճանաչում նրա իշխանության օրինականությունը, կասկածի տակ են դնում նրա իրականացրած քաղաքականության արդյունավետությունը` Հայաստանի դուրսբերումը ԵԱՏՄ-ից եւ ԵՄ գնալու կուրսը, Հայ առաքելական եկեղեցու ոչնչացմանն ուղղված քայլերը, Թուրքիայի եւ Ադրբեջանի հպատակության ընդունումը, Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության ոչնչացումը: Փաշինյանը կուզենար, որ խորհրդարանում լինեին կուսակցություններ, որոնք նրան կքննադատեին ոչ թե այդ գործողությունների, այլ դրանք առավել արագ եւ վճռական քայլերով չիրականացնելու համար: Թե որոնք են այդ կուսակցությունները` իմաստ չունի թվարկել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞րն է ավելի ծանր հանցագործություն

Ո՞րն է ավելի ծանր հանցագործություն Sat, 29 Aug 2026 21:15:45 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող…

14 րոպե ago

«Հարրի Փոթերը»՝ թատրոնում

«Հարրի Փոթերը»՝ թատրոնում Sat, 29 Aug 2026 21:00:23 +0400 Երբ խոսում են «Հարրի Փոթերի» ֆենոմենի…

29 րոպե ago

Հայ ժողովուրդ, ինչպե՞ս ես ուզում ապրել, քո՞, թե՞ Նիկոլի խելքով

Հայ ժողովուրդ, ինչպե՞ս ես ուզում ապրել, քո՞, թե՞ Նիկոլի խելքով Sat, 29 Aug 2026 20:45:40…

44 րոպե ago

Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը

Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Sat, 29 Aug 2026 20:30:48 +0400 Ուգանդայում մահացել է…

59 րոպե ago

«Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ

«Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ Sat, 29 Aug 2026 20:15:18…

1 ժամ ago

Ուղերձով դիմել է ժողովրդին

Ուղերձով դիմել է ժողովրդին Sat, 29 Aug 2026 20:00:41 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին…

1 ժամ ago