Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում

Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում, նա ինքն է հայտնվում ստվերում․ Տեր Հեթում

Fri, 28 Aug 2026 19:45:29 +0400


Մենք հաճախ ասում ենք՝ «Աստված նեղանում է մեզանից»։ Բայց արդյո՞ք Աստծո «նեղանալը» կարելի է հասկանալ այնպես, ինչպես մարդու նեղանալը, նշում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Տեր Հոր խոսքով՝ մարդը նեղանում է, երբ իրեն վիրավորում են, մերժում կամ չեն գնահատում։

«Աստված, սակայն, մեր նման վիրավորվող էակ չէ։ Նրա սերը կախված չէ մեր վերաբերմունքից։ Աստված սեր է, և Նրա սերը նույնիսկ այն պահին չի դադարում, երբ մարդը հեռանում է Նրանից։

Ուրեմն ինչո՞ւ ենք զգում, թե Աստված նեղացել է մեզանից։

Որովհետև երբ մեղք ենք գործում, իրականում Աստված չէ, որ հեռանում է մեզանից․ մենք ենք հեռանում Աստծուց։ Երբ մարդը երես է թեքում լույսից, լույսը չի անհետանում․ պարզապես նա ինքն է հայտնվում ստվերում։

Երբեմն մեր խիղճը մեզ ասում է. «Աստված ինձանից նեղացել է»։ Բայց այդ ձայնի մեջ կարող է լինել ոչ թե Աստծո մերժումը, այլ Աստծո հրավերը՝ վերադառնալու։ Աստված չի ասում՝ «Դու այլևս արժանի չես Իմ սիրուն»։ Նա կարծես ասում է՝ «Վերադարձիր, որովհետև առանց Ինձ քո հոգին խաղաղություն չի գտնի»։

Աստծո «նեղությունը» կարելի է հասկանալ որպես սիրո ցավ։ Ինչպես ծնողն է ցավում, երբ տեսնում է, որ իր զավակը սխալ ճանապարհով է գնում, այնպես էլ Աստծո սերը չի կարող անտարբեր մնալ մարդու կործանման հանդեպ։

Եվ այստեղ է քրիստոնեական հավատքի ամենամեծ մխիթարությունը․ Աստված մեզ չի թողնում նույնիսկ այն ժամանակ, երբ մենք ենք թողնում Նրան։

Ուստի, եթե այսօր մտածում ես, թե Աստված քեզանից նեղացել է, մի՛ վախեցիր մոտենալ Նրան։ Աղոթքը հենց դրա համար է։ Խոստովանությունը հենց դրա համար է։ Եկեղեցին հենց դրա համար է։ Որ մարդը կարողանա վերադառնալ այնտեղ, որտեղ իրեն միշտ սպասում են։

Որովհետև Աստծո վերջին խոսքը մարդու մեղքի մասին երբեք «վերջն» ու «մերժումը» չէ։

Աստծո վերջին խոսքը ողորմությունն է։

Եվ գուցե երբեմն հարցը ոչ թե այն է, թե «Աստված նեղացե՞լ է ինձանից», այլ՝ «Ես որքանո՞վ եմ հեռացել Աստծուց»» ,- նշել է Տեր Հեթումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400 ՀՀ վարչապետ…

2 ժամ ago

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում…

3 ժամ ago

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400…

4 ժամ ago

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

4 ժամ ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

4 ժամ ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

4 ժամ ago