COP17-ի գինը` 5.7 միլիարդից մինչև 10.9 միլիարդ

COP17-ի գինը` 5.7 միլիարդից մինչև 10.9 միլիարդ

Sat, 29 Aug 2026 13:15:51 +0400


2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Հայաստանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Միջազգային խոշոր միջոցառումը կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում, որի նախապատրաստման համար պետությունը «Մերիդիան Հոլդինգ»-ի հետ կնքել է մի շարք պայմանագրեր և ընկերությանը տրամադրել բյուջետային վարկեր։ Այս գործարքների ընդհանուր պատկերը ցույց է տալիս, թե որքան և ինչ մեխանիզմներով է պետական միջոցներ ուղղվել COP17-ի անցկացման վայրի նախապատրաստմանը։ Պայմանագրերը կնքվել են մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով։
COP17-ի անցկացման համար «Մերիդիան Հոլդինգ»-ի հետ պետության հարաբերությունները չեն սահմանափակվել միջոցառման համար տարածք տրամադրելու պայմանագրով։ 2025-ին կնքված 5.775 միլիարդ դրամանոց գործարքը 2026-ին կնքված նոր պայմանագրով փոփոխվել են գումարի չափը և տրամադրման ժամկետները, իսկ նույն ընկերությանը կառավարությունը երկու առանձին որոշումներով տրամադրել է մոտ 3 միլիարդ դրամ բյուջետային վարկ։

Այսպիսով այս պայմանագրերի գումարները միասին մոտենում են 10.9 միլիարդ դրամի։ Սակայն շուրջ 7.93 միլիարդը պայմանագրային արժեքն է, իսկ մոտ 2.97 միլիարդը՝ վերադարձման ենթակա բյուջետային վարկերը։ Առաջին պայմանագիրը կնքվեց 2025 թվականի սեպտեմբերն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի և «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև COP17-ի անցկացման նպատակով։ Պայմանագրի համաձայն, ծառայությունների արժեքը սահմանվել էր 5 միլիարդ 775 միլիոն դրամ։ Գումարը նախատեսված էր միանվագ՝ կանխավճարի ձևով։ Դրանից 3 միլիարդ դրամը վերաբերում էր 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ծառայություններին, իսկ 2 միլիարդ 775 միլիոն դրամը՝ COP17-ից հետո հաջորդող վեց տարիների ընթացքում կառավարության հայտերի հիման վրա մինչև 200 օր միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցմանը։ Այս պայմանագրի պայմանները օրեր առաջ կնքված մեկ այլ պայմանագրով փոխվել են։ Մասնավորապես փոփոխության արդյունքում պայմանագրի 3.1 կետի նոր խմբագրությամբ ծառայությունների ընդհանուր արժեքը սահմանվել է 7,931,566,700 դրամ՝ ներառյալ հարկերը։ Համաձայնագրում միաժամանակ հստակ գրված է, որ դրանով ավելացված մասը կազմում է 2 միլիարդ դրամ։

Միեւնույն ժամանակ պետությունը սկսում է վարկավորել «Մերիդիան»-ին։ 2026 թվականի մայիսի 27-ին կառավարությունը ընդունեց N 762-Ն որոշումը և «Մերիդիան Հոլդինգ»-ին տրամադրելու մասին որոշեց 1 միլիարդ 839 միլիոն 350 հազար դրամ բյուջետային վարկ։ Փաստաթղթում վարկի նպատակը նշված է՝ COP17-ի կազմակերպման համար «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցում։ Վարկը տրամադրվել է 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով եւ 78 ամիս մարման ժամկետով։ 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ նույն օրը, երբ պայմանագրի փոփոխության վերաբերյալ նոր պայմանագիր կնքվեց կողմերի միջեւ, «Մերիդիան»-ին ևս մեկ վարկ տրամադրելու որոշում է կայացրել կառավարությունը։ Այս անգամ գումարը կազմում է 1 միլիարդ 128 միլիոն 380 հազար 700 դրամ։ Նպատակը կրկին նշված է նույն կերպ՝ COP17-ի կազմակերպման համար «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցում։ Նոր վարկը ավելի ցածր տոկոսով է՝ տարեկան տոկոսադրույք 0.3 տոկոս, իսկ մարման ժամկետ՝ 120 ամիս: Այսպիսով երկու բյուջետային վարկերի գումարը միասին կազմում է 2,967,730,700 դրամ։ Եթե պայմանագրի նոր ընդհանուր արժեքը և երկու վարկերը պարզապես գումարենք, ստացվում է 10,899,297,400 դրամ։ Այս պայմանագրերով «Մերիդիան»-ը պետք է տրամադրի տարածք, այն նախապատրաստի COP17-ի համար, իրականացնի վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ և ապահովի ՄԱԿ-ի պահանջներին համապատասխանությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

1 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

1 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

2 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

2 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

2 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

2 ժամ ago