ՌԴ-ում զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան էլի հարվածել է

ՌԴ-ում զոհեր և վիրավորներ կան․ Ուկրաինան էլի հարվածել է

Sat, 29 Aug 2026 14:30:22 +0400


Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետևանքով Շեբեկինոյում 3 մարդ է մահացել` 1 կին և 2 տղամարդ, վիրավորվել է 7 մարդ։ Այս մասին հայտնում է Բելգորոդի մարզային օպերատիվ շտաբը:

Վիրավորներից 3–ի վիճակը ծանր է։ Ընդհանուր առմամբ մարզում վիրավորվել է 9 մարդ: Բացի այդ, մասնավոր հատվածում FPV-դրոնների հարվածների հետևանքով վնասվել են շինությունների և տրանսպորտային միջոցներ։
Սևաստոպոլի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների գիշերային հարձակման հետևանքով, ըստ մարզպետ Միխայիլ Ռազվոժաևի տեղեկությունների, զոհվել է 1 խաղաղ բնակիչ, ևս 3-ը վիրավորվել են:

«Թշնամու հարձակման հետևանքով զոհվել է 1981թ. ծնված մի տղամարդ, որն այդ պահին եղել է Մոնաստիրսկի խճուղու հարևանությամբ գտնվող իր տան բակում»,– հայտնել է մարզպետը։
Ընդհանուր առմամբ տարածաշրջանում խոցվել է 26 ուկրաինական ԱԹՍ։ Վնասվել է 8 մասնավոր և 3 բազմաբնակարան շենք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի զինուժը հարվածներ է հասցրել Ռոստովի մարզին, ինչի հետևանքով տուժել է «Ozon» առցանց առևտրի հարթակի լոգիստիկ օբյեկտը: Ըստ մարզպետ Յուրի Սլյուսարի`մարզում վնասվել է 2 բազմաբնակարան շենք, տուժել է 7 մարդ, այդ թվում՝ 2 երեխա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թվային ճորտատիրություն եւ կադրային կարուսել

Թվային ճորտատիրություն եւ կադրային կարուսել Thu, 05 Nov 2026 18:45:28 +0400 Հայաստանի պետական կառավարման համակարգը…

8 րոպե ago

Որոնք են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի պարտության պատճառները, ըստ Վենսի

Որոնք են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի պարտության պատճառները, ըստ Վենսի Thu, 05 Nov 2026 18:30:50…

23 րոպե ago

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված Thu, 05…

34 րոպե ago

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը

Իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսը Thu, 05 Nov 2026 18:15:24 +0400 Թեեւ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն անվանում…

38 րոպե ago

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան Thu, 05 Nov 2026 17:59:28 +0400 ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի…

54 րոպե ago

Ուզում են գլխատել

Ուզում են գլխատել Thu, 05 Nov 2026 17:52:47 +0400 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարծում…

1 ժամ ago