Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմ գագաթաժողո՞վ․ նոր մանրամասներ

Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմ գագաթաժողո՞վ․ նոր մանրամասներ

Sun, 30 Aug 2026 14:00:42 +0400


Մոսկվա կատարած այցի ժամանակ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ռուսական կողմին առաջարկել է կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։

Ըստ պորտալի՝ երեքշաբթի օրը Ռատկլիֆը բանակցություններ է վարել ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինի և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ։ Քննարկման թեմաների թվում է եղել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցային գործընթացը վերսկսելու հնարավորությունը։

Ուրբաթ օրը ամերիկյան կողմը Զելենսկուն տեղեկացրել է այցի արդյունքների և գագաթնաժողովի նախաձեռնության մասին։ Հրատարակության տվյալներով՝ Ուկրաինայի նախագահը նախկինում աջակցել էր նման հանդիպման գաղափարին, մինչդեռ Պուտինը դեմ էր դրան։

Ռատկլիֆը նաև քննարկել է խաղաղության երկխոսության վերսկսման հնարավորությունը։

Այնուամենայնիվ, Կիևը չի բացառում սրման նոր փուլը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան հայտարարել է, որ ուկրաինական հետախուզությունը տեղեկություններ է ստացել երկրի հյուսիսում հարձակողական սցենարներ պատրաստող ռուսական ռազմական ուժերի մասին։

Ըստ Axios-ի, ԿՀՎ տնօրենը նաև զգուշացրել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի երկրների, այդ թվում՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի վրա հարձակվելու անթույլատրելիության մասին։

ԱՄՆ-ի միջնորդությամբ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները դադարեցվել են փետրվարին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը ենթադրել է, որ դրանք կարող են վերսկսվել արդեն սեպտեմբերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ են խոսում ՔՊ շտաբում

Ինչ են խոսում ՔՊ շտաբում Thu, 26 Nov 2026 13:38:20 +0400 Մասիսի ընդդիմադիր թեկնածու Դավիթ…

9 րոպե ago

Համբարձումյանին կզրկե՞ն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Համբարձումյանին կզրկե՞ն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից Thu, 26 Nov 2026 13:35:32 +0400 Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու…

12 րոպե ago

Աշխարհի ամենահարուստ մարդը երեխաներին խոշոր նվեր է անում

Աշխարհի ամենահարուստ մարդը երեխաներին խոշոր նվեր է անում Thu, 26 Nov 2026 13:30:54 +0400 Մոլորակի…

17 րոպե ago

Անձնագրի մեջ ադրբեջանցի գրողը ինքն է ադրբեջանցի․ Լարված իրավիճակ կառավարության դիմաց

Անձնագրի մեջ ադրբեջանցի գրողը ինքն է ադրբեջանցի․ Լարված իրավիճակ կառավարության դիմաց Thu, 26 Nov 2026…

32 րոպե ago

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Thu, 26 Nov 2026 13:09:50 +0400 Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց…

38 րոպե ago

Արտակարգ իրավիճակ կառավարության մոտ

Արտակարգ իրավիճակ կառավարության մոտ Thu, 26 Nov 2026 13:01:15 +0400 Latest news from Հրապարակ ©…

46 րոպե ago