Թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից

Թատրոնի տնօրենն ազատվել է աշխատանքից

Sun, 30 Aug 2026 16:45:27 +0400


Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շուրջ նոր զարգացումներ են։ Մենք տեղեկացանք, որ թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Լուսինե Սահակյանը Վանաձորի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին։ Նա թատրոնի տնօրեն էր նշանակվել՝ Ագնեսա Շահնազարյանի պաշտոնից ազատվելուց հետո։ Ավելի ուշ՝ 2020 թվականի մայիսին, Սահակյանը հաղթել էր թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում։

Նկատենք, որ Լուսինե Սահակյանի պաշտոնավարման ընթացքում թատրոնը հայտնվել է նաև հանրային քննարկումների կենտրոնում։ Մասնավորապես, 2020 թվականին մեծ արձագանք էր ստացել «Թանկարժեք դիակ» ներկայացումը։ Այդ ժամանակ թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը հայտարարել էր, որ ներկայացման հերթական ցուցադրությունը հետաձգվել է։

Ինչպես նշվում էր հրապարակման մեջ, ներկայացումը բազմաթիվ քննարկումների ու քննադատական կարծիքների էր հանգեցրել։ Սոցիալական ցանցերում շատերը պնդում էին, որ ներկայացման մեջ հոգևորականի կերպարը հավասարեցվել է զրոյի, իսկ ներկայացումը հակասում է քրիստոնեական արժեքներին։ Այս ամենից հետո շատերը պահանջում էին թատրոնի գեղարվեստական խորհրդի լուծարումը։

Հիշեցնենք նաև, որ վերջերս մենք գրել էինք, որ Վանաձորի պետական թատրոնի մասնաշենքը քանդելու են, և դրա փոխարեն նոր շենք են կառուցելու: Մենք գրել էինք, որ տնօրեն Լ. Սահակյանը անգան դերասանական կազմին տեղյակ չի պահել, որ պետք է ազատեն շենքը, և անակնկալի է բերել կոլեկտիվին:

Մենք տեղեկացանք, որ թատրոնի տնօրեն է նշանակվելու Սևակ Սարգսյանը, որը Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրենն է եղել: Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել, և նշեց, որ պաշտոնապես կհայտարարի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պահանջում են ենթարկել պատասխանատվության

Պահանջում են ենթարկել պատասխանատվության Thu, 24 Sep 2026 00:00:24 +0400 Հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդի որդուն՝…

2 ժամ ago

400 միլիոն դոլարի փոխհատուցում են վճարել ու ապրանքը շուկայից հետ կանչել

400 միլիոն դոլարի փոխհատուցում են վճարել ու ապրանքը շուկայից հետ կանչել Wed, 23 Sep 2026…

2 ժամ ago

Բիլ Գեյթսը կողմ է արհեստական բանականության սահմանափակմանը

Բիլ Գեյթսը կողմ է արհեստական բանականության սահմանափակմանը Wed, 23 Sep 2026 23:45:00 +0400 Ամերիկացի միլիարդատեր,…

2 ժամ ago

Գտնվել է 40 միլիոն տարեկան պայծառ յանտար

Գտնվել է 40 միլիոն տարեկան պայծառ յանտար Wed, 23 Sep 2026 23:30:54 +0400 Ռուսաստանում գտել…

2 ժամ ago

Մահացել է Վահագն Գրիգորյանը

Մահացել է Վահագն Գրիգորյանը Wed, 23 Sep 2026 23:11:54 +0400 Քիչ առաջ ցավալի լուր ստացա։…

3 ժամ ago

Կազմել է իր «երազանքների ընթրիքի» հրավիրյալների ցանկը

Կազմել է իր «երազանքների ընթրիքի» հրավիրյալների ցանկը Wed, 23 Sep 2026 23:00:02 +0400 Ֆրանսիայի ֆուտբոլի…

3 ժամ ago