Սևանի հարցը դադարում է լինել բացառապես բնապահպանության կամ ոռոգման խնդիր և վերածվում է ազգային անվտանգության խնդրի

Սևանի հարցը դադարում է լինել բացառապես բնապահպանության կամ ոռոգման խնդիր և վերածվում է ազգային անվտանգության խնդրի

Sun, 30 Aug 2026 19:15:05 +0400


Այսօր Սևանա լճի օրն է։ Եվ սա լավ առիթ է Սևանի մասին խոսելու ոչ միայն բնապահպանական կատեգորիաներով։
2026 թվականը բավականին դրական հիդրոլոգիական դինամիկա է արձանագրում․ միայն հունիսին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սմ-ով։ Սա 1927 թվականից իրականացվող դիտարկումների ողջ պատմության ընթացքում հունիս ամսվա համար գրանցված երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է։ Նախադրյալներ կան նաև լճից ջրառի ռեկորդային ցածր ծավալ արձանագրելու համար։

Սակայն Սևանը շատ ավելին է, քան պարզապես բնապահպանական օբյեկտ։ Այն Հայաստանի ռազմավարական ջրային պաշարն է, որին բաժին է ընկնում երկրի ազգային ջրային պաշարների շուրջ 96,5%-ը։

XXI դարում ջուրն աստիճանաբար վերածվում է լիարժեք աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ռեսուրսի՝ էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցությունների և կրիտիկական հանքային ռեսուրսների կողքին։ Հարավային Կովկասի համար, որը բնութագրվում է գետավազանների անդրսահմանային բնույթով, կլիմայական ռիսկերով և բարձր կոնֆլիկտայնությամբ, հիդրոքաղաքականության նշանակությունը միայն աճելու է։
Առավել ևս՝ հաշվի առնելով, որ ջրային խնդիրներն Ադրբեջանն ավելի ու ավելի նկատելիորեն ներառում է իր քաղաքական դիսկուրսի և Հայաստանի նկատմամբ աճող նկրտումների պայմաններում։

Այս պայմաններում Սևանի հարցը դադարում է լինել բացառապես բնապահպանության կամ ոռոգման խնդիր և վերածվում է ազգային անվտանգության խնդրի։
Հայաստանին անհրաժեշտ է անցում ջրային ռեսուրսների առավելապես ոլորտային կառավարումից դեպի լիարժեք ազգային ջրային քաղաքականություն, որը պետք է ներառի ռազմավարական պաշարների և անդրսահմանային ռիսկերի գնահատումը, ջրային դիվանագիտության զարգացումը, ոռոգման ենթակառուցվածքների արդիականացումն ու ջրային կորուստների կոշտ կրճատումը։

Սևանը ռազմավարական պաշար է, տնտեսական ռեսուրս և Հայաստանի ինքնիշխանության առանցքային բաղադրիչներից մեկը:

Այս մասին գրել է Վահե Դավթյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա փորձ է հերթական անգամ կատարել Ալիևի պահանջը. Ենգոյան

Սա փորձ է հերթական անգամ կատարել Ալիևի պահանջը. Ենգոյան Wed, 04 Nov 2026 12:18:03 +0400…

13 րոպե ago

«Հրապարակ». Պետությունը հրաժարվում է իր հիվանդ քաղաքացուն տեր կանգնելուց

«Հրապարակ». Պետությունը հրաժարվում է իր հիվանդ քաղաքացուն տեր կանգնելուց Wed, 04 Nov 2026 12:15:56 +0400…

16 րոպե ago

Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար

Թրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Wed, 04 Nov 2026 12:07:24 +0400…

24 րոպե ago

Բայց ինչ կար, որ ինչ էլ տանեն

Բայց ինչ կար, որ ինչ էլ տանեն Wed, 04 Nov 2026 12:01:43 +0400 «Ուժեղ Հայաստան»…

30 րոպե ago

ՌԴ դեսպանը՝ Հայաստանի հետ բարդ հարաբերությունների մասին

ՌԴ դեսպանը՝ Հայաստանի հետ բարդ հարաբերությունների մասին Wed, 04 Nov 2026 12:00:13 +0400 Ռուս-հայկական հարաբերությունները…

31 րոպե ago

Ներխուժել են նաև Սամվել Կարապետյանի քրոջ երեխայի տուն

Ներխուժել են նաև Սամվել Կարապետյանի քրոջ երեխայի տուն Wed, 04 Nov 2026 11:54:13 +0400 «Ուժեղ…

37 րոպե ago