ՌԴ դեսպանը՝ Հայաստանի հետ բարդ հարաբերությունների մասին

ՌԴ դեսպանը՝ Հայաստանի հետ բարդ հարաբերությունների մասին

Wed, 04 Nov 2026 12:00:13 +0400


Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, սակայն չնայած քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություններին` երկու երկրների ժողովուրդներին առաջվա պես կապում են ընդհանուր պատմությունն ու հոգևոր-բարոյական արժեքները: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որն անցկացվում է Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:
«Այս միասնության շնորհիվ մենք միասին հաղթեցինք մարդկության պատմության ամենածանր պատերազմում: Հենց սա է պետք պահպանել հանուն ապագա սերունդների»,- ընդգծել է դիվանագետը:

Կոպիրկինի խոսքով՝ աշխարհում աննախադեպ տուրբուլենտության ֆոնին Ժողովրդական միասնության օրը առանձնահատուկ արդիականություն է ստանում, քանի որ այն հիշեցնում է հանրային համերաշխության և ընդհանուր նպատակներին հասնելու համար համախմբվելու կարևորության մասին:

Դեսպանը նաև նշել է տոնական միջոցառումը Գյումրիում՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելու խորհրդանշական լինելը:

«Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1612 թվականին Ռուսաստանը փրկած տարբեր դասերի, ազգությունների և դավանանքների ներկայացուցիչների հիշատակին, խորապես խորհրդանշական է այս տոնը դիմավորել այստեղ՝ Գյումրիում` Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, որի անձնակազմը մեր սահմանապահների հետ համատեղ պատվով ծառայություն է իրականացնում հանուն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման»,-հայտարարել է Կոպիրկինը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները

Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Thu, 05 Nov 2026 16:44:49 +0400 Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան…

24 րոպե ago

Ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասին

Ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասին Thu, 05 Nov 2026 16:30:16 +0400 Իտալիայից…

39 րոպե ago

Երգիչ Մհեր Արմենիային վտարել են բնակարանից. Բանկը պատրաստ է վերադարձնել, եթե նա վարկը վճարի

Երգիչ Մհեր Արմենիային վտարել են բնակարանից. Բանկը պատրաստ է վերադարձնել, եթե նա վարկը վճարի Thu,…

44 րոպե ago

Լարվածության ֆոնին կայցելի Ադրբեջան

Լարվածության ֆոնին կայցելի Ադրբեջան Thu, 05 Nov 2026 16:00:30 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը…

1 ժամ ago

Շատ հաճելի էր տեսնել ընդդիմադիր ուժերի համախմբումը

Շատ հաճելի էր տեսնել ընդդիմադիր ուժերի համախմբումը Thu, 05 Nov 2026 15:57:38 +0400 Latest news…

1 ժամ ago

Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է Ալիևի հագով Սահմանադրության ձևման գործընթացը. Գոհար Մելոյան

Նիկոլ Փաշինյանը մեկնարկել է Ալիևի հագով Սահմանադրության ձևման գործընթացը. Գոհար Մելոյան Thu, 05 Nov 2026…

1 ժամ ago