Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

ՌԴ դեսպանը՝ Հայաստանի հետ բարդ հարաբերությունների մասին

ՌԴ դեսպանը՝ Հայաստանի հետ բարդ հարաբերությունների մասին

Wed, 04 Nov 2026 12:00:13 +0400


Ռուս-հայկական հարաբերությունները բարդ շրջան են ապրում, սակայն չնայած քաղաքական կոնյունկտուրայի փոփոխություններին` երկու երկրների ժողովուրդներին առաջվա պես կապում են ընդհանուր պատմությունն ու հոգևոր-բարոյական արժեքները: Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որն անցկացվում է Գյումրիում՝ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում:
«Այս միասնության շնորհիվ մենք միասին հաղթեցինք մարդկության պատմության ամենածանր պատերազմում: Հենց սա է պետք պահպանել հանուն ապագա սերունդների»,- ընդգծել է դիվանագետը:

Կոպիրկինի խոսքով՝ աշխարհում աննախադեպ տուրբուլենտության ֆոնին Ժողովրդական միասնության օրը առանձնահատուկ արդիականություն է ստանում, քանի որ այն հիշեցնում է հանրային համերաշխության և ընդհանուր նպատակներին հասնելու համար համախմբվելու կարևորության մասին:

Դեսպանը նաև նշել է տոնական միջոցառումը Գյումրիում՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում անցկացնելու խորհրդանշական լինելը:

«Այսօր, երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1612 թվականին Ռուսաստանը փրկած տարբեր դասերի, ազգությունների և դավանանքների ներկայացուցիչների հիշատակին, խորապես խորհրդանշական է այս տոնը դիմավորել այստեղ՝ Գյումրիում` Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, որի անձնակազմը մեր սահմանապահների հետ համատեղ պատվով ծառայություն է իրականացնում հանուն տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման»,-հայտարարել է Կոպիրկինը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասին

ՆԳՆ-ի ֆինանսավորումը 44%-ով ավելացնելու մասին Wed, 04 Nov 2026 11:11:18 +0400 2027 թվականի պետական բյուջեի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով