Բոթ․«Բա իմացա՞ր, Փաշինյան ջան, Պուծինը շնորհավորել է Ռոբի ծնունդը»

Բոթ․«Բա իմացա՞ր, Փաշինյան ջան, Պուծինը շնորհավորել է Ռոբի ծնունդը»

Mon, 31 Aug 2026 14:15:47 +0400


Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ, եթե հոգեբանական լեզվով ասենք, մի քիչ նման է հայելու առաջ կանգնելուն ու սեփական արտացոլանքը երկար ուսումնասիրելուն։ Ու Փաշինյանը դա բոլորից լավ գիտի։ Նման դեպքերում, եթե ուզում եք հասկանալ, թե մարդն իրականում ինչ է մտածում, պետք չէ երկար քաղաքական վերլուծություններ կարդալ։ Նայեք նրա էջին։ Այնտեղ հոգեբանական թեստի պատասխանը պատրաստի վիճակում է։

Առաջին բանը, որ աչքի է ընկնում՝ Փաշինյանի համար Պուտինի հետ հանդիպման ամենակարևոր դրվագը սեփական լեգիտիմության, ժողովրդի կողմից ընդունված ու սիրված լինելու շեշտադրումն է։ Եվ հենց այստեղ է սկսվում ամենահետաքրքիրը։ Փաշինյանն իրազեկում է․ «Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցի Ղրղզստանի Հանրապետություն»։
Ու մեկնաբանությունների տակ սկսվում է մի այնպիսի ոսկեզօծում, մեռնեմ տեխնիկայի ջանին, որ սկսում ես կասկածել իրականությանը, որը շուրջդ է․
Էլ՝ «գերհզո՛րս»։
Էլ՝ «աստվա՛ծս»։
Էլ՝ «սե՛րս»։
Էլ՝ «Փաշինյան ջան, Պուտինին խղճա, մեղք է»։

Մի պահ չես հասկանում՝ վարչապետը երկօրյա աշխատանքային այցո՞վ է մեկնել Ղրղզստան, թե՞ երկիրը նրան բանակ է ճամփել։
Սա պարզապես մեկնաբանությունների բաժին չէ․ փոքրիկ հոգեբանական լաբորատորիա է։ Այստեղ է մեդիա դաշտի հիբրիդային պատերազմի հայելային կողմը․ երբ քաղաքական իրականությունը սկսում են փոխարինել դրա մասին ստեղծված պատկերացումներով։ Եթե ամեն օր մարդուն համոզես, որ ինքը անչափ սիրված է, անպարտելի է, բացառիկ է, իսկ շուրջը եղած ցանկացած քննադատություն թշնամու դավադրություն է, մի օր կարող է առաջանալ մի շատ հարմար իրականություն՝ որտեղ մարդը ոչ թե ստանում է հասարակական աջակցություն, այլ ստանում է աջակցության մասին հավաստագիր։ Հավաստագիր, որի միջոցով խոսում է ժողովրդի անունից։

Բայց ամենազվարճալին դեռ առջևում է։ Մեկն իր «ոսկեբերանով» ահազանգում է՝ հայհոյելով Քոչարյանին, միաժամանակ բացահայտելով սեփական վախերը։ Հայհոյանքը, թող ների ինձ Փաշինյանը, չեմ տեղադրում։ Մի նախադասությունը բավական է՝ հասկանալու ամբողջ հոգեբանական դրաման. «Բա իմացա՞ր, վարչապետ ջան, Պուծինը շնորհավորել է Ռոբի ծնունդը»։
Ահա՛։ Այստե՛ղ է սյուժեն։ Պարզվում է՝ Ռուսաստանի նախագահի կողմից Հայաստանի նախկին նախագահի ծննդյան օրը շնորհավորելը որոշ մարդկանց համար այնքան մեծ իրադարձություն է, որ այն ընկալվում է որպես ազգային անվտանգության ահազանգ, բոթ։ Ու ակամայից հարց է առաջանում. Ի՞նչ կարգի պիտի մեծարես, կարևոր ու հզոր համարես Ռուսաստանի նախագահին, որ նրա կողմից Ռոբերտ Քոչարյանի ծնունդը շնորհավորելը քեզ համար դառնա «բոթ»։

Այսինքն՝ Պուտինը այնքան կարևոր է, որ եթե նա Քոչարյանին շնորհավորում է, արդեն պետք է շտապ հավաքել քաղաքական շտաբը, փակել վարագույրները, մի բաժակ սուրճ լցնել ու քննարկել՝ «Տղերք, էս ի՞նչ էր ուզում ասել»։ Եվ այստեղ է ամբողջ պարադոքսը։ ՄԻ կողմից՝ ասում են՝ Պուտինը ոչինչ է, նրա կարծիքը մեզ չի հետաքրքրում։ Մյուս կողմից՝ Պուտինի ամեն մի զանգ, հայացք, հանդիպում, շնորհավորանք ու նույնիսկ՝ ում ծնունդն է շնորհավորել, դառնում է քաղաքական մարսողական համակարգի գլխավոր թեման։ Սա Պուտինի նկատմամբ հուզական կախվածության գերհզոր տեսակ է։ Եվ երևի ամենահետաքրքիրը հենց սա է․ երբ մարդուն փորձում ես համոզել, որ ինքը ոչ մեկից կախված չէ, բայց դրա ապացույցը գտնելու համար անընդհատ հետևում ես՝ Պուտինն ում հետ է հանդիպել, ում է շնորհավորել, ում է զանգել ու ում չի զանգել։

Իսկ իրականությունը, ինչպես միշտ, նստած է կողքի սեղանին, սուրճն է խմում ու սպասում, թե Փաշինյանը ե՞րբ է իրեն նկատելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր

Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր…

5 ժամ ago

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը

Որքան է կազմում Ֆրանսիայի պետական պարտքը Mon, 21 Sep 2026 23:30:05 +0400 Ֆրանսիայի պետական պարտքը…

5 ժամ ago

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ

Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր. Ջևդեթ Յըլմազ Mon, 21 Sep 2026 23:15:18…

6 ժամ ago

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը

Որն է աշնանային ճիշտ սննդակարգը Mon, 21 Sep 2026 23:00:49 +0400 Աշնան հետ, երբ եղանակն…

6 ժամ ago

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը

Վերջապես Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին․ օրվա գլխավոր լուրերը Mon, 21 Sep 2026 22:40:07…

6 ժամ ago

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով

Հայտնի ֆուտբոլիստին տուգանել են 60 հազար եվրոյով Mon, 21 Sep 2026 22:30:01 +0400 Փարիզի Վերաքննիչ…

6 ժամ ago