Ավելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարը

Ավելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարը

Mon, 31 Aug 2026 15:11:31 +0400


Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների հարյուրավոր պատանիների համար ամառը դարձավ նոր գիտելիքների, տեխնոլոգիական հմտությունների և նոր ընկերների ձեռքբերման հնարավորություն. Team Telecom Armenia-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց Թումո ճամբար 2026-ը:

Վեց հագեցած շաբաթների ընթացքում ճամբարը միավորել է 15 երկրից և Հայաստանի սահմանամերձ համայնքներից, այդ թվում՝ Արցախից տեղահանված ավելի քան 200 պատանիների՝ ստեղծելով միջավայր, որտեղ մասնակիցները տեխնոլոգիական կրթությունը համատեղել են որակյալ ժամանցի հետ:

«Մեզ համար կարևոր է, որ տեխնոլոգիական կրթության հնարավորությունները հասանելի լինեն հնարավորինս շատ պատանիների՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում։ Մեր ռազմավարական գործընկերոջ՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այս ճամբարային նախագիծը հենց այնպիսի միջավայր է ստեղծում, որտեղ միավորվում են կրթությունը, ստեղծարարությունը, նոր փորձառություններն և տարբեր երկրներից ժամանած պատանիների շփումը։ Ուրախ ենք մեր աջակցությամբ նպաստելու, որ այս փորձառությանը մասնակցեն նաև Հայաստանի սահմանամերձ համայնքների և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաները։ Վստահ ենք՝ նման ծրագրերը կարող են ոչ միայն նոր հմտություններ փոխանցել, այլև ոգեշնչել պատանիներին՝ իրենց ապագան կապելու տեխնոլոգիաների և նորարարության հետ»,-նշում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Գրիգորի Յուրինը:

Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել զարգացնելու իրենց հմտությունները Թումոյի կրթական ուղղություններով՝ ուսումնասիրելով տեխնոլոգիաների, դիզայնի և ստեղծարարության տարբեր ոլորտներ։ Կրթական ծրագրին զուգահեռ պատանիների համար կազմակերպվել են նաև մշակութային, ճանաչողական և ժամանցային միջոցառումներ՝ Հայաստանի պատմամշակութային վայրերի ու տեսարժան անկյունների բացահայտումից մինչև սպորտային և թիմային ակտիվություններ։
Ճանաչողական այցերի շրջանակում ճամբարականներն այս տարի ևս հյուրընկալվել են Team-ի Կապի թանգարանում և դատա կենտրոնում՝ ծանոթանալով Հայաստանում կապի զարգացման պատմությանն ու տեխնոլոգիական էվոլյուցիային:

«Team-ի հետ մեր ռազմավարական գործընկերությունը չափազանց արժեքավոր է մեզ համար։ Այս աջակցության շնորհիվ կարողանում ենք ամառային թումոյական փորձառությունը հասանելի դարձնել սահմանամերձ համայնքների և Արցախից տեղահանված ավելի շատ պատանիների։ Սա կարևոր ներդրում է այս երեխաների ու պատանիների ապագայում, և մենք վստահ ենք, որ մեր համագործակցությունը շարունակական կլինի՝ ժամանակի ընթացքում էլ ավելի ընդլայնելով իր ազդեցությունը»,-նշում է Թումոյի ամառային ճամբարի ղեկավար Լաուրա Բարխուդարյանը։

Team-ը, հավատարիմ լինելով իր ռազմավարությանը, շարունակելու է աջակցել երիտասարդների տեխնոլոգիական կրթությանը:
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել

Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ԱՄՆ–ում EB-1 ներգաղթային վիզա է ստացել։ Այս մասին…

13 րոպե ago

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ Mon,…

4 ժամ ago

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան

Արջը հարձակվել է կնոջ վրա եւ սպանել նրան Mon, 21 Sep 2026 00:00:10 +0400 Արջը…

5 ժամ ago

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով

Ինքնաթիռի օդաչուն նկարել է հայտնի «Մոնա Լիզային» իր թռիչքի հետագծով Sun, 20 Sep 2026 23:45:25…

5 ժամ ago

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները

Հայտնի ավտոարտադրող ընկերությունը կշարունակի զանգվածային կրճատումները Sun, 20 Sep 2026 23:30:03 +0400 Porsche ընկերությունը հավելյալ…

5 ժամ ago

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում

Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Sun, 20 Sep 2026 23:20:07 +0400 Սեպտեմբերի 16-ին անօդաչու թռչող սարքով…

6 ժամ ago