Կրակոցներ միջոցառման ժամանակ․ կա զոհ եւ վիրավորներ
Mon, 31 Aug 2026 19:00:54 +0400
Հրաձգություն է տեղի ունեցել շվեյցարական Արաուի հիպոդրոմում՝ ռեյվ-միջոցառման ժամանակ։ Այս մասին հայտնում է Blick պարբերականը։ Կրակոցները հնչել են ռեյվի ժամանակ։ Դեպքի վայր են ժամանել բազմաթիվ ոստիկաններ, հրշեջ-փրկարարներ, արագ արձագանքման բուժբրիգադներ։ Ոստիկանությունը հաստատել է հրաձգության փաստը։ Առկա տեղեկությունների համաձայն, զոհվել է մեկ մարդ, հրազենային վիրավորումներ ստացել հինգ մարդ։
Կատարվածի հանգամանքներն ու մոտիվները շարունակում են մնալ անհայտ։ Արաուն հիշեցնենք, որ գտնվում է Շվեյցարիայի հյուսիսում՝ Ցյուրիխից 46 կմ դեպի արեւմուտք։ Տուժածներից ոմանց վիճակը գնահատվում է ծանր։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։ Իրականացվում է ոստիկանական ծավալուն գործողություն։ Իշխանությունները խնդրել են հնարավոր վկաներին կամ ականատեսներին իրենց ունեցած տեղեկությունները դեպքի հետ կապված, հաղորդել իրավապահներին՝ խոստանալով պահպանել գաղտնիությունը։