«Հրապարակ»․ 11 ամիս մրցույթ չեն հայտարարում

«Հրապարակ»․ 11 ամիս մրցույթ չեն հայտարարում

Tue, 01 Sep 2026 08:25:34 +0400


2025-ի հոկտեմբերին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց պատմաբան Լիլիթ Մկրտչյանը: Մինչ այդ նախկին ռեկտորը, պրոռեկտորն ու մի խումբ դասախոսներ աղմուկով ձերբակալվել էին` յուրացումների, վատնումների մեղադրանքով, ինչից հետո Սրբուհի Գեւորգյանին հեռացրին ռեկտորի պաշտոնից, եւ արդեն մեկ տարի է՝ Լիլիթ Մկրտչյանն է: Բայց, չգիտես ինչու, 11 ամիս է՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ չեն հայտարարում: Հնարավոր է` Մկրտչյանի տվյալները չեն բավարարում մրցույթին մասնակցելու համար, հարմար թեկնածու էլ չեն գտնում:

Մանկավարժական համալսարանի լրատվության եւ հանրային կապերի կենտրոնից հարցին, թե ինչու ռեկտորի մրցույթ չի հայտարարվում, եւ արդյո՞ք ԺՊ Լիլիթ Մկրտչյանն առաջադրելու է թեկնածությունը, պատասխանեցին. «Մանկավարժական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար մենաշնորհը հոգաբարձուների խորհրդինն է, եւ համալսարանն իրավասու չէ եւ տեղեկություն չի էլ կարող ունենալ մրցույթի հայտարարման ժամկետների մասին: Ինչ վերաբերում է ռեկտորի ԺՊ Լիլիթ Մկրտչյանի առաջադրման խնդրին, ապա երբ հոգաբարձուների խորհուրդը հայտարարի մրցույթ, այդ ժամանակ էլ տիկին Մկրտչյանը կորոշի` մասնակցել դրան, թե՝ ոչ»:

Մանկավարժականի հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է: Ի դեպ, կրթական համակարգում խոսում են, որ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին կարող է մանկավարժականի ռեկտոր նշանակեն, բայց դա ցանկությունների կամ ենթադրությունների մակարդակում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ չէ նմանատիպ հանդիպումները․ հայ գործարարը՝ թուրք գործարարների հետ շփման մասին

Առաջին անգամ չէ նմանատիպ հանդիպումները․ հայ գործարարը՝ թուրք գործարարների հետ շփման մասին Thu, 03 Sep…

13 րոպե ago

Ռուսները միանգամից 4 բնակավայր են գրավել․ կատաղի մարտեր են

Ռուսները միանգամից 4 բնակավայր են գրավել․ կատաղի մարտեր են Thu, 03 Sep 2026 15:00:02 +0400…

18 րոպե ago

Փաշինյանը ռազմաբազան հանելը ուզում է գցի «ռուսի ջեբը»

Փաշինյանը ռազմաբազան հանելը ուզում է գցի «ռուսի ջեբը» Thu, 03 Sep 2026 14:45:09 +0400 Պուտինն…

33 րոպե ago

Ձերբակալվել է 6 անձ․ նրանց թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներ

Ձերբակալվել է 6 անձ․ նրանց թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներ Thu, 03 Sep 2026 14:30:14 +0400…

48 րոպե ago

Ինչպիսի եղանակ է սպասվում․ մանրամասներ

Ինչպիսի եղանակ է սպասվում․ մանրամասներ Thu, 03 Sep 2026 14:15:58 +0400 Երևանում սեպտեմբերի 3-8-ին սպասվում…

1 ժամ ago

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարացման հարցն է քննարկվում

#Ուղիղ․ Գագիկ Ծառուկյանի կալանքի երկարացման հարցն է քննարկվում Thu, 03 Sep 2026 14:07:43 +0400 Latest…

1 ժամ ago