«Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը

«Հրապարակ». Ինչու է կալանավորվել Արեգնազ Մանուկյանը. պաշտպանի բացահայտումը

Tue, 01 Sep 2026 09:15:59 +0400


Անդրանիկ Թեւանյանի եւ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ գործն արդեն ուղարկվել է Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Այն մակագրվել է դատավոր Ջոն Հայրապետյանին։ Գործով առաջին դատական նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ին։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Թեւանյանը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համարն էր, կալանավորվել է քարոզչության թեժ շրջանում` մայիսի 23-ին, իսկ Արեգնազ Մանուկյանը` հուլիսի 9-ին:

Ընդդիմությունը եւ նրանց թիմակիցները կտրականապես հերքում են առաջադրված պետական դավաճանության եւ լրտեսության մեղադրանքները՝ գործընթացը որակելով որպես շինծու եւ քաղաքական պատվերով իրականացվող հետապնդում։ Հիշեցնենք նաեւ, որ Արեգնազ Մանուկյանին մեղադրում են ԱԺ փակ նիստի բովանդակությունն Անդրանիկ Թեւանյանին փոխանցելու, իսկ Թեւանյանին` այդ բովանդակությունը թարգմանելու եւ ռուսական հատուկ ծառայություններին տրամադրելու համար:

Դատավոր Ջոն Հայրապետյանը, որը քննելու է այս գործը, հանրությանը հայտնի է քաղաքական հնչեղություն ունեցող մի շարք գործերով` նրա որոշմամբ են երկամսյա կալանքի ենթարկվել «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, նրա կայացրած վճռով է 44-օրյա պատերազմի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվել 16 տարվա ազատազրկման, նա է կալանք սահմանել հակակառավարական բողոքի ակցիաների տարբեր մասնակիցների եւ արցախցի երիտասարդների նկատմամբ։ Գործով նախաքննության փուլի, կատարված քննչական գործողությունների, կալանքի եւ այլ հարցերի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է Արեգնազ Մանուկյանի պաշտպան Տաթեւիկ Սողոյանի հետ։

Փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց. «Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ որեւէ գործողություն չի կատարվել։ Ես հնարավորություն չեմ ունեցել գործի նյութերի հետ ամբողջությամբ ծանոթանալու։ Առնվազն կալանքի պայմաններում չի եղել այն ապացույցների անհրաժեշտ համակցությունը, որը ո՛չ ապացուցում է, որ Արեգնազ Մանուկյանն այդ փակ նիստին ներկա է եղել, ո՛չ էլ այն, որ փոխանցել է։

Իրենք նույն քրեական գործով են։ Եթե նույնիսկ առանձին գործեր լինեին, միեւնույն է՝ դրանք միացվելու էին։ Երկուսի գործն էլ նույն վարույթի շրջանակում է քննվել, ուղղակի կալանավորումների տարբերություն է եղել։ Մոտ մեկուկես ամիս հետո են Արեգնազ Մանուկյանին կալանավորել՝ ակնկալելով, երեւի թե, որ նա կհամագործակցի ընդդեմ Թեւանյանի, բայց դա չի եղել, եւ իրեն կալանավորել են»։

Անդրադառնալով կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքին՝ փաստաբանը տեղեկացրեց, որ վերաքննիչ դատարանի որոշումն արդեն ստացել են. «Վերաքննիչի որոշումը ստացել ենք, որը փաստացի փոփոխել է միայն տեսակցությունների արգելքը։ Այս պարագայում չգիտեմ՝ վճռաբեկ բողոքարկելու իմաստ ունի՞, թե՞ ոչ՝ հաշվի առնելով նաեւ, որ դատական քննության են անցնում։ Պարզ էր, որ մեծ ակնկալիքներ չունեինք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար

ԱՄՆ-ն, Հայաստանն ու Ադրբեջանը հատուկ խումբ են ստեղծել «Թրամփի ուղին» գործարկելու համար Sat, 07 Nov…

8 րոպե ago

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում

Ձերբակալվել է արքայազն Հարիի կնոջ հայրը․ ինչում են նրան մեղադրում Sat, 07 Nov 2026 10:30:25…

9 րոպե ago

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները Sat, 07 Nov 2026 10:25:37 +0400…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Ի՞նչ է առաջարկում ու ինչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը սփյուռքից

«Հրապարակ»․ Ի՞նչ է առաջարկում ու ինչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը սփյուռքից Sat, 07 Nov 2026…

24 րոպե ago

Ում է մակագրվել Արթուր Դանիելյանի գործը

Ում է մակագրվել Արթուր Դանիելյանի գործը Sat, 07 Nov 2026 10:07:16 +0400 Արթուր Դանիելյանի քաղաքական-քրեական…

32 րոպե ago

Ինչ սկանդալ է սկսվել արքայազն Հարիի կնոջ ծնողների ընտանիքում

Ինչ սկանդալ է սկսվել արքայազն Հարիի կնոջ ծնողների ընտանիքում Sat, 07 Nov 2026 10:00:38 +0400…

39 րոպե ago