9 տարի առաջ այս օրը բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայրուղին
Tue, 01 Sep 2026 10:07:59 +0400
«9 տարի առաջ այս օրը՝ հայկական Քարվաճառի շրջանում, մեծաթիվ դպրոցականների մասնակցությամբ, բացվեց Արցախը ՀՀ-ին կապող երկրորդ մայրուղին։ Դա Հայաստան համահայկական հիմնադրամի, ՀՀ և Արցախի կառավարությունների համատեղ քայլն էր՝ ուղղված Արցախի ռազմավարական զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը»,- հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առաջնորդությամբ առանցքային քայլ կատարվեց, որի ազդեցությունն ընդգծվեց ոչ միայն Արցախի և նրա շրջանների տնտեսական կտրուկ բարգավաճման, այլև 44-օրյա պատերազմի օրերին ռազմական նշանակության խնդիրների կատարման հարցում։
Դրանից 3 տարի անց՝ պատերազմի ավարտից մեկ ամիս հետո, կապիտուլյանտ իշխանությունը Քարվաճառի շրջանը հանձնեց Ադրբեջանին՝ դրանով իսկ ճանապարհ բացելով Արցախի ամբողջական օկուպացիայի համար»,- ասել է նա։