Ինչպես է իտալացի զբոսաշրջիկ կինը աղոթել Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում․ գրառում

Ինչպես է իտալացի զբոսաշրջիկ կինը աղոթել Ս․ Էջմիածնի Մայր Տաճարում․ գրառում

Tue, 01 Sep 2026 13:23:14 +0400


«Խմբագրի անկուն» ֆեյսբուքյան էջում կարդում ենք․

«Այսօր Մայր տաճարում Պատարագի ժամանակ ինձնից քիչ հեռու մի զբոսաշրջիկ էր կանգնած՝ իտալացի մի կին։ Աշխարհգալոցի ժամանակ հավատացյալներից մեկը մոտեցավ նրան, խունկ տվեց ու հեռացավ։ Կինը սկսեց շփոթված դեսուդեն ընկնել՝ չհասկանալով, թե հիմա ինչ պիտի անի։ Տեսնելով դա՝ մոտեցա նրան և ասացի, որ երբ թափորը մեզ հասնի, խունկը պիտի լցնի սարկավագի տոպրակի մեջ՝ ի նշան աղոթակից լինելու։

Երբ թափորը մոտեցավ, այս կինը հանկարծ հուզվեց… Սկսեց բարձրաձայն մի աղոթք արտասանել՝ ուղղված սուրբ Մարիամ Աստվածածնին։ Երկա՜ր ու անդադար աղոթում էր, համարյա երգում։ Անկեղծ ասած՝ ես էլ այդ պահին հուզվեցի։ Վիթխարի Եվրոպայից, վիթխարի կաթոլիկ աշխարհից Հայ Եկեղեցու խոնարհ նավակում էր հայտնվել մի պատահական զբոսաշրջիկ, և հանկարծ նա այստեղ այդպիսի մի հոգևոր ապրում ունեցավ։

Ակնթարթ էր, իհարկե, բայց իսկապես սրտառուչ մի ակնթարթ, հատկապես այս օրերին՝ կարծես խորհրդանշական ու խոսուն մի դրվագ…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանը պատանդ է վերցնում ընդդիմադիրներին ու ասում՝ եկեք բանակցենք. Աննա Գրիգորյան Thu, 05 Nov…

3 ժամ ago

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան

Ովքեր ուզում են ունենալ հայրենիք, պետք է համախմբվեն. Հայկ Մամիջանյան Thu, 05 Nov 2026 10:34:33…

3 ժամ ago

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում

Մեկնարկել է Վահրամ Գևորգյանի քարոզարշավը Սևան համայնքի բնակավայրերում Thu, 05 Nov 2026 10:30:56 +0400 Նոյեմբերի…

3 ժամ ago

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք

Սամվել Կարապետյանը 1 ամսով կալանավորվեց. որոշումը բողոքարկելու ենք Thu, 05 Nov 2026 10:20:55 +0400 Latest…

3 ժամ ago

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու

«Հրապարակ»․ Ո՞վ է ասել, որ եթե Սահմանադրությունը փոխվեց, հաջորդիվ այլ պահանջ չի լինելու Thu, 05…

4 ժամ ago

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը

Սկսվեց Դոնալդ Թրամփի «կաղ բադի» նախագահության շրջանը Thu, 05 Nov 2026 09:30:54 +0400 Միջազգայնագետ Սուրեն…

4 ժամ ago