Դպրոցները՝ փակ, ճանապարհը՝ 2000 դրամ

Դպրոցները՝ փակ, ճանապարհը՝ 2000 դրամ

Tue, 01 Sep 2026 15:15:10 +0400


Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի մի շարք գյուղական բնակավայրերի երեխաների համար ուսումնական տարին սկսվում է իրենց գյուղի դպրոցից դուրս։

Կրթության ոլորտում իրականացվող օպտիմալացման ծրագրի շրջանակում հանրապետության շուրջ 229 փոքր դպրոցներ այլևս չեն գործում որպես առանձին դպրոցներ։ Դրանցում սովորող երեխաները կրթությունը շարունակելու են հարակից բնակավայրերի՝ ավելի մեծ դպրոցներում։

Այսինքն՝ բազմաթիվ գյուղերի երեխաների համար սեպտեմբերի 1-ից ամենօրյա կրթությունը ենթադրում է նաև ճանապարհ՝ իրենց բնակավայրից դեպի հարակից գյուղ կամ համայնք և հետ՝ տուն։

Ծրագրի շրջանակում հատկապես մեծ է փակվող դպրոցների թիվը Շիրակի մարզում։ Այստեղ սեպտեմբերի 1-ից փակվել է 48 դպրոց, որտեղ սովորում էր ընդհանուր 1622 աշակերտ։ Փակվող դպրոցներից միայն մեկն է գտնվում Գյումրիում՝ թիվ 43 դպրոցը, իսկ մնացած 47-ը գյուղական բնակավայրերում են և տվյալ բնակավայրի միակ դպրոցներն են։

Շիրակի մարզում ամենամեծ թվով դպրոցներ փակվում են Ամասիա և Աշոցք համայնքներում՝ 15 և 11 դպրոց համապատասխանաբար։ Ախուրյան համայնքում փակվում է ևս 11 դպրոց, Անիում՝ 7, իսկ Արթիկում՝ 4։

Այսպիսով, բազմաթիվ ընտանիքների համար առաջանում է ոչ միայն այն հարցը, թե որտեղ է երեխան սովորելու, այլև՝ ինչպես է նա ամեն օր հասնելու դպրոց։

Կրթության փոխնախարարի փոխանցմամբ՝ դպրոցների օպտիմալացման հետևանքով այլ բնակավայրերում սովորելու մեկնող երեխաների համար նախատեսվում է օրական 2000 դրամ ճանապարհածախս։ Սակայն թե այդ գումարով ընտանիքը ինչպես է կազմակերպելու երեխայի տեղափոխությունը՝ ծնողը երեխային ինքն է տանելու-բերելու, տաքսիով է ուղարկելու, թե որևէ այլ տարբերակ է գտնելու, արդեն ընտանիքի խնդիրն է։

Այսինքն՝ պետությունը նախատեսում է փոխհատուցել ճանապարհի ծախսը, սակայն երեխաների ամենօրյա տեղափոխության կազմակերպումը մնում է ծնողների պատասխանատվության ներքո։

Խնդիրը հատկապես զգայուն է այն գյուղերի համար, որտեղ դպրոցը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև համայնքի կենտրոնական կառույցներից մեկը։ Շիրակի մարզում փակվող դպրոցներից մի քանիսը գտնվում են սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում։

Այս սեպտեմբերի 1-ից այդ համայնքների երեխաների դպրոցական առօրյան փոխվում է․ իրենց գյուղի դպրոցում դասի գնալու փոխարեն նրանք ստիպված են լինելու ամեն օր ճանապարհ անցնել դեպի մեկ այլ բնակավայր։ Իսկ ընտանիքների համար դպրոցական տարվա մեկնարկին ավելանում է նաև նոր պարտավորություն՝ կազմակերպել երեխայի անվտանգ և ժամանակին տեղափոխումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում «բառային աճպարարությամբ» է զբաղվում․ Զախարովա Thu, 05 Nov 2026 20:04:34…

15 րոպե ago

Չորս տարի դատ գնաց, պիտի որոշեին վնասի չափը, կարծես ցուցափեղկ էր կոտրվել. Տիգրան Արզումանյան

Չորս տարի դատ գնաց, պիտի որոշեին վնասի չափը, կարծես ցուցափեղկ էր կոտրվել. Տիգրան Արզումանյան Thu,…

19 րոպե ago

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին

Մակրոնը կարոտում է Անգելա Մերկելին Thu, 05 Nov 2026 20:00:28 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն…

19 րոպե ago

Ինչ է հայտնաբերվել 11-ամյա տղայի օրգանիզմում. մանրամասներ

Ինչ է հայտնաբերվել 11-ամյա տղայի օրգանիզմում. մանրամասներ Thu, 05 Nov 2026 19:53:56 +0400 Անչափահասի օրգանիզմում…

25 րոպե ago

Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան

Կա՛մ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին, կա՛մ ընտրում ես հայոց պետականության ճանապարհը․ Լևոն Զուրաբյան…

33 րոպե ago

Հիշեցում վարորդներին․ պարտադիր պահանջ է

Հիշեցում վարորդներին․ պարտադիր պահանջ է Thu, 05 Nov 2026 19:45:30 +0400 ՆԳՆ ոստիկանությունից հիշեցնում են,…

34 րոպե ago