Հատուկ «թիրախավորում» եմ տեխնիկական հսկիչին

Հատուկ «թիրախավորում» եմ տեխնիկական հսկիչին

Tue, 01 Sep 2026 15:24:21 +0400


Երեւանի կենտրոնում, Պռշյան փողոցում գտնվող Կառավարական կեցավայրի մուտքի դիմաց պետական հիմնակը հպարտորեն կիսվում է դարակազմիկ ձեռքբերումով։ Այս նկարն առաջին հայացքիցք զայրույթ է առաջացնում, հետո մի քիչ մտածում ես ու բացվում են մի քանի այլ շերտեր.

Ջրային կոմիտեի «ինծիլիգենտ» դեմքով ղեկավարն ով երկար տարիներ աշխատել է միջազգային կազմակերպություններում, այդպես էլ չի հասկացել, իր աշխատած կազմակերպությունների գնման կամ անվտանգության գործիքակազմերը, այլ միայն «փող ա եկել ա ու իր գորՁն ա արել»։ Էլ չեմ ասում, որ այդ նույն ղեկավարի նշանակումից հետո մեր ականջները սղոցվում են ջրային համակարգի աստղաբաշխական զարգացման մասին պատմություններով։

Երեւանի քաղաքապետարանը տվել ա ինչ որ թույլտվություն (կասկածում եմ շինարարության թույլտվություն լինի քանի որ ավանդույթի ուժով իրենք նման ներքին «ձեւականություններ» չեն անում, դրանք սովորական մահկանացուների համար են), որտեղ եղել է շինարարության կազմակերպման նախագիծ իր բոլոր անվտանգության կաննոններով։ Տարբեր տեղական ու պետական մարմիններ պետք է սա նկատեին։

Վստահաբար եղել է տեխնիկական հսկիչ, որը պետք մատնացույց աներ այս ամենը, ու սա թույլ չտրվեր։ Հատուկ «թիրախավորում» եմ տեխնիկական հսկիչին, քանի որ հենց երեկ աչքովս ընկավ տեխնիկական հսկողության «բարեփոխվող» համակարգի վերաբերյալ քննարկում կառավարությունում յուր ղեկավարի մասնակցությամբ։

Այդ նույն ղեկավարն յուրաքանչյուր օր անցնում է այս փնթի շինարարության կողքով։ Իհարկե սառեցված երթեւեկության պայմաներում ու սուրալով, բայց գոնե կարող էր հարց առաջանալ. «լա~վ, էն օրը որ քննարկում էինք, ինչ ա իրականում տեղի ունենում»։
Հ.Գ.-Իհարկե մոդայիկ ու հեշտ կլիներ շինարարին մեղադրել այս ամենում, բայց ես հակված եմ ակնկալել նման բաները նախեւառաջ իշխանություններից։

Սարհատ Պետրոսյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին Sat, 07 Nov 2026…

10 րոպե ago

Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք

Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք Sat, 07 Nov 2026 13:45:35 +0400 Դե…

24 րոպե ago

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա Sat, 07 Nov 2026 13:30:02 +0400…

40 րոպե ago

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս Sat, 07 Nov 2026 13:15:10…

55 րոպե ago

Մենք՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ, չենք կարող լռել

Մենք՝ որպես իրավաբաններ, փաստաբաններ, չենք կարող լռել Sat, 07 Nov 2026 13:11:28 +0400 ՀԱՐԳԵԼԻ՛ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ,…

58 րոպե ago

Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցողի համար

Ո՞վ պետք է պատասխանատվության ենթարկվի տեղի ունեցողի համար Sat, 07 Nov 2026 13:09:27 +0400 Մեկ…

1 ժամ ago