Հայ և ռուս երիտասարդները կարող են դեր ունենալ կապերի ամրապնդման գործում․ Զախարովա

Հայ և ռուս երիտասարդները կարող են դեր ունենալ կապերի ամրապնդման գործում․ Զախարովա

Tue, 01 Sep 2026 15:36:04 +0400


Ռուսաստանի և Հայաստանի երիտասարդությունը կարող է հսկայական դեր խաղալ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր պետությունները բազմազգ են։ Ռուսաստանը բազմազգ է, Հայաստանում ապրում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Ուստի եկեք խոսենք երկու երկրների երիտասարդների մասին։ Այո, նրանք կարող են հսկայական դեր խաղալ։ Նախ, կարող են մեր երկրների միջև խաղաղ գոյակցության և բարեկամության, ինչպես նաև լավագույն հարաբերությունների զարգացման կողմնակիցներ լինել», – ասաց Զախարովան։

Միևնույն ժամանակ, այդ հարաբերությունները պետք է հիմնված լինեն ավանդական արժեքների՝ դարավոր պատմական կապերի, մշակութային մտերմության վրա, այդ թվում՝ կրոնական հայացքների ոլորտում։ ՌԴ դիվանագետը կարծում է, որ կապերի ամրապնդման համար նաև ժամանակակից հիմք կա` հսկայական թվով ընտանիքների տեսքով, որոնք ստեղծվում են երկու երկրների քաղաքացիների կամ մեկ երկրի քաղաքացիների միջև, որոնք սակայն էթնիկ կապեր ունեն երկու պետությունների հետ։
«Երիտասարդները պետք է իմանան և հիշեն, որ ծնվել են սերունդներ, որոնք չեն տարանջատում իրենց երկու երկրների մշակույթներից և որոնք իրենց համարում են, իհարկե, իրենց ծնողների զավակներ, բայց նաև երկու ժողովուրդների, երկու մշակույթների զավակներ։ Եվ սրանք եզակի դեպքեր չեն։ Հստակ տվյալներ կամ վիճակագրություն չունեմ, բայց սրանք հազարավոր մարդիկ են, եթե ոչ հարյուր հազարավոր կամ նույնիսկ ավելի», – ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Նրա կարծիքով, այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչու են արհեստական ​​ընտրության (կամ Ռուսաստանի հետ, կամ առանց դրա – խմբ.) առաջ կանգնած։ Թեև խոստովանում է, որ Ռուսաստանի կամ Հայաստանի ժամանակակից երիտասարդության համար «երկկողմ հարաբերությունները հուզական նրբերանգ չունեն»։

Բացի այդ, դիվանագետը նշել է երկու երկրների աշխարհագրորեն մոտ լինելու հանգամանքը. այն կարևորագույն տրանսպորտային զարկերակ է սեփական ապրանքներն ու հնարավորությունները Ռուսաստանով և դեպի Ռուսաստան առաջ մղելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար

Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար Fri, 06 Nov 2026 23:03:25 +0400 Թուրքիայի…

15 րոպե ago

Դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ Fri, 06 Nov 2026 23:00:44 +0400 «Կոմոյի» հարձակվող Անաստասիոս…

18 րոպե ago

Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել

Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել Fri, 06 Nov 2026 22:53:19 +0400 Երկուշաբթի…

25 րոպե ago

Արամ Ա Վեհափառը ընդունել է Հայաստանի դեսպանին

Արամ Ա Վեհափառը ընդունել է Հայաստանի դեսպանին Fri, 06 Nov 2026 22:46:38 +0400 Արամ Ա…

32 րոպե ago

«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը

«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ…

42 րոպե ago

«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել

«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել Fri, 06 Nov 2026 22:30:44 +0400 Բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան՝…

48 րոպե ago