«Սիքստինյան աստվածամոր» ծննդյան պատմությունը

«Սիքստինյան աստվածամոր» ծննդյան պատմությունը

Tue, 01 Sep 2026 21:00:00 +0400


Մարդու եւ Աստծո հարաբերությունները թերեւս ամենանվիրական ու փակ ոլորտներից են։ Դրանց մասին սովորաբար չեն խոսում կամ խոսում են շատ զգույշ։ Արվեստը եւ հատկապես` կերպարվեստը, այս առումով ամենալավ գործիքներից են, որ թույլ են տալիս մարդուն՝ ներկայացնել Արարչի մասին ունեցած իր պատկերացումները՝ փոխանցելով այն սերունդներին։

Համաշխարհային քրիստոնեական արվեստի գլուխգործոցներից մեկը՝ «Սիքստինյան Աստվածամայրը» կտավը նայելիս, որը նկարվել է 1512-13 թթ. (հեղինակ՝ Ռաֆայել Սանտի) այսօր չես հավատում, որ այն ստեղծվել է Պյաչենցայի Սան-Սիստո Բենեդիկտյան վանքի եկեղեցու համար։ Ավելի քան երկուսուկես հարյուրամյակ այն մնացել է Իտալիայում եւ միայն 1700-ականներին է հայտնվել Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։ 20-րդ դարում այն հաղթահարել է պատերազմներ, հայտնվել նույնիսկ Սովետական Միությունում, վերականգնվել Մոսկվայում եւ վերադարձվել Գերմանիա։ Ռաֆայելը Սիքստինյան Աստվածամոր պատկերի վրա աշխատել է Հուլիուս 2-րդ պապի կյանքի վերջին տարիներին։ Իտալական Վերածննդի համար դա ամենադրամատիկ շրջաններից էր։ 16-րդ դարի Իտալիան միասնական պետություն չէր, նրա տարածքում բազմաթիվ մանր իշխանապետություններ կային, եւ ժամանակի հզոր երկրները՝ Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանական կայսրությունը (Հռոմեական Սրբազան Կայսրություն), Վենետիկը, Միլանը եւ Պապական Սբ Աթոռը, պայքարում էին, որ վերահսկողություն հաստատեին Ապենինյան թերակղզու վրա։ Հուլիուս 2-րդ պապը, աշխարհիկ անունով՝ Ջուլիանո դելլա Ռովերեն, ոչ միայն կաթոլիկ եկեղեցու հովվապետն էր, այլ նաեւ ակտիվ քաղաքական գործիչ, որը ռազմական ստրատեգի հատկանիշներ ուներ։ Նրա օրոք Հռոմը դառնում է Եվրոպայի արվեստի կենտրոններից մեկը։ Հռոմ են հրավիրվում ու աշխատում Միքելանջելոն, Ռաֆայելը, Բրամանտեն։

Հուլիուս 2-րդ պապը նաեւ պայքարում էր ֆրանսիական ազդեցության դեմ, փորձում ընդլայնել «Պապական մարզը»՝ ի հաշիվ ֆրանսիական տարածքների։ Եվ ահա, 1512 թ. հունիսի 24-ին Պապական իշխանությունը հաստատվում է Պյաչենցայում, որը մինչ այդ գտնվում էր ֆրանսիական ազդեցության ներքո։ Քաղաքի էլիտաները հանդիպում են Հուլիուս 2-րդի հետ, որից հետո Պապը պատվիրում է Ռաֆայելին՝ ստեղծել Սբ Աստվածամոր եւ մանկան սրբապատկերը, որը դրվելու էր Պյաչենցայի Սան-Սիստոյի եկեղեցում։ Սակայն կտավի ստեղծման վավերագրական վկայություն՝ կապված պատվերի հետ, չի պահպանվել։ Այսինքն, Սիքստինյան Աստվածամոր պատկերը Հուլիուս 2-րդը կրոնական իմաստով նվիրում էր Պյաչենցա քաղաքին եւ խորհրդանշական իմաստով` դրանով ամրագրում իր իշխանությունն այնտեղ։ Չի բացառվում նաեւ, որ տեղի էլիտաներն են խնդրել սրբապատկերը Հռոմի պապից, որպեսզի տեղադրեն քաղաքի գլխավոր եկեղեցու Սբ Խորանին։ Նկատենք, որ Սիքստինյան Աստվածամոր պատկերի անվանումն առաջացել է Պյաչենցայի Սբ Սիստոյի եկեղեցու անունից եւ ոչ թե Վատիկանում գտնվող Սան-Սիստոյի կապելլայից, ինչպես կարծում են շատերը։ Սան Սիստոն 3-րդ դարի քրիստոնեական նահատակ է, որը սրբադասվել է։ Կտավում Աստվածամայրն է` Հիսուս մանկան հետ, Սուրբ Սիքստոսը եւ Սուրբ Վարվարեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում

Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում Fri, 04 Sep 2026 02:00:49 +0400 Միացյալ Նահանգների դրամահատարանը…

7 րոպե ago

Հրդեհ Ստամբուլում

Հրդեհ Ստամբուլում Fri, 04 Sep 2026 01:30:29 +0400 Խոշոր հրդեհ է բռնկվել Թուրքիայի՝ Ստամբուլի Թուզլայի…

37 րոպե ago

Դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը

Դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը Fri, 04 Sep 2026 01:00:10 +0400 ԱՄՆ Մերիլենդ նահանգի շրջանային…

1 ժամ ago

«Մատանիների տիրակալի» տնակն են սարքել

«Մատանիների տիրակալի» տնակն են սարքել Fri, 04 Sep 2026 00:30:41 +0400 Մեծ Բրիտանիայում, Ուելսի շրջանի…

2 ժամ ago

Կարծես Պուտինի դիմաց կմկմացող, ցածրաձայն ու խնդրալից ձայնով խոսող մարդը չլինի…

Կարծես Պուտինի դիմաց կմկմացող, ցածրաձայն ու խնդրալից ձայնով խոսող մարդը չլինի... Thu, 03 Sep 2026…

2 ժամ ago

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկն ամեն օր թարմացվում է

Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցանկն ամեն օր թարմացվում է Thu, 03 Sep 2026 23:45:13 +0400…

2 ժամ ago