Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ Փաշինյան

Tue, 01 Sep 2026 23:31:02 +0400


Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման և խորացման հարցում։ Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պարզապես պետք է նաև արձանագրել, որ վերջին տարիներին իրավիճակն ընդհանրապես մեր տարածաշրջանում և Հայաստանի շուրջ փոխվել է։ Եվ մեզ թվում է, որ իրավիճակին պետք է նայել այս տեսանկյունից։ Որովհետև Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հակամարտային իրավիճակում այլ իմաստ ունեին։ Իսկ հիմա, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ իրավիճակին արդեն պետք է թարմ հայացքով նայել։ Եվ կարծում եմ՝ դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը։ Մենք նկատի ունենք մեր հարաբերությունների խորացումն ու զարգացումը»,– ասել է Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Հայաստանում գործում են բազմաթիվ ռուսական ընկերություններ, որոնք հաջողությամբ աշխատում են, բարձր շահութաբերություն ունեն և հարկեր են վճարում։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կան նաև ոչ շահութաբեր ընկերություններ, ինչը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի համար։
«Մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները։ Հուսով ենք, որ Ռուսաստանի համար ևս դրանք կարևոր են։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Հայաստանը, և՛ մենք անձամբ պետք է խնամքով վերաբերվենք այդ հարաբերություններին։ Ես և կառավարությունն այդպես ենք վերաբերվում, և հուսով ենք, որ դուք նույնպես», — նշել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցելու ձգտմանը` նշելով, որ այլ կազմակերպությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է

«Հրապարակ»․ Ընդդիմությունն առաջարկում է ՔՊ-ին՝ ընդունել, որ Փաշինյանը հանցագործ է Wed, 04 Nov 2026 08:45:47…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները

«Հրապարակ»․ Հայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները Wed, 04 Nov 2026 08:20:08 +0400 Երեկ…

39 րոպե ago

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները

Ինչպես է տեղի ունեցել Ուշիի ողբերգական վթարը. Ի՞նչ են պատմում ականատեսները Wed, 04 Nov 2026…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների

«Հրապարակ»․ Ձևական բուհ՝ առանց ուսանողների Wed, 04 Nov 2026 08:15:22 +0400 Ավարտվել են նաեւ բուհերի…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում

«Հրապարակ»․ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում Wed, 04 Nov 2026 08:10:45 +0400…

48 րոպե ago

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին

«Հրապարակը» դատարանում հաղթել է Լիաննա Պետրոսյանին Wed, 04 Nov 2026 08:05:47 +0400 Մարտի 20-ի մեր…

53 րոպե ago