ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր

ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր

Tue, 01 Sep 2026 23:46:00 +0400


Այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Ղազախստանը ունի երթեւեկության առանց վիզային ռեժիմ, Ղազախստանի տարածք մուտք գործելու համար պետք է ստանան էլեկտրոնային թույլտվություն։ այս մասին հայտնում են այդ երկրի իշխանությունները։ Մուտքի էլեկտրոնային արտոնությունը ձեւակերպվելու է QazETA (Kazakhstan Electronic Travel Authorization) հարթակի միջոցով, ըստ РИА Новости-ի հաղորդման համաձայն։ Այս տարվա նոյեմբերի մեկից այդ ատոնությունների ստացումը կդառնա պարտադիր պայման նաեւ միջազգային ավիաթռիչքների ուղեւորների համար։ Նոյեմբերի 15-ից արդեն այն կստուգվի նաեւ այն քաղաքացիների համար, ովքեր Ղազախստանի տարածք մտել են ավտոմոբիլային ճանապարհով եւ չեն հանդիսանում ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացի։ Նոյեմբերի 30-ից արդեն նույն պահանջը կտարածվի նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների, ներառյալ նաեւ՝ ՀՀ քաղաքացիների համար։ Թույլտվությունը 180 օր ժամկետով է։ Մեկ անգամ ստացած թույտվությամբ՝ անձը կարող է բազմակի անգամներ այցելել Ղազախստան։ Բոլորի համար արտոնության ստացման համար կսահմանվի միասնական վճարման դրույքաչափ։ Ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Խփելու ենք․․․»

«Խփելու ենք․․․» Thu, 15 Oct 2026 11:00:14 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ…

20 րոպե ago

Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է

Դավիթ Մանուկյանի ծննդյան օրն է Thu, 15 Oct 2026 10:54:21 +0400 ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ,…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Սեւ լիճն ու Ջերմուկը ծաղիկներ կլինեն հաջորդ զիջումների կողքին

«Հրապարակ»․ Սեւ լիճն ու Ջերմուկը ծաղիկներ կլինեն հաջորդ զիջումների կողքին Thu, 15 Oct 2026 10:45:14…

35 րոպե ago

Գուտերեշը Երևանում է

Գուտերեշը Երևանում է Thu, 15 Oct 2026 10:30:05 +0400 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը այս…

50 րոպե ago

«Հրապարակ»․ Ժամկետների խախտման համար դատավորին պատժելն անբարոյականություն է

«Հրապարակ»․ Ժամկետների խախտման համար դատավորին պատժելն անբարոյականություն է Thu, 15 Oct 2026 10:25:30 +0400 Բարձրագույն…

55 րոպե ago

«Հրապարակ»․ Պետական մարմինը չի կարող «պատիվ եւ արժանապատվություն» ունենալ

«Հրապարակ»․ Պետական մարմինը չի կարող «պատիվ եւ արժանապատվություն» ունենալ Thu, 15 Oct 2026 10:15:31 +0400…

1 ժամ ago