Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր

ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիր

Tue, 01 Sep 2026 23:46:00 +0400


Այն երկրների քաղաքացիները, որոնց հետ Ղազախստանը ունի երթեւեկության առանց վիզային ռեժիմ, Ղազախստանի տարածք մուտք գործելու համար պետք է ստանան էլեկտրոնային թույլտվություն։ այս մասին հայտնում են այդ երկրի իշխանությունները։ Մուտքի էլեկտրոնային արտոնությունը ձեւակերպվելու է QazETA (Kazakhstan Electronic Travel Authorization) հարթակի միջոցով, ըստ РИА Новости-ի հաղորդման համաձայն։ Այս տարվա նոյեմբերի մեկից այդ ատոնությունների ստացումը կդառնա պարտադիր պայման նաեւ միջազգային ավիաթռիչքների ուղեւորների համար։ Նոյեմբերի 15-ից արդեն այն կստուգվի նաեւ այն քաղաքացիների համար, ովքեր Ղազախստանի տարածք մտել են ավտոմոբիլային ճանապարհով եւ չեն հանդիսանում ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացի։ Նոյեմբերի 30-ից արդեն նույն պահանջը կտարածվի նաեւ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների, ներառյալ նաեւ՝ ՀՀ քաղաքացիների համար։ Թույլտվությունը 180 օր ժամկետով է։ Մեկ անգամ ստացած թույտվությամբ՝ անձը կարող է բազմակի անգամներ այցելել Ղազախստան։ Բոլորի համար արտոնության ստացման համար կսահմանվի միասնական վճարման դրույքաչափ։ Ներկայումս ընթանում են նախապատրաստական աշխատանքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Դա նորմալ չէ»

«Դա նորմալ չէ» Tue, 20 Oct 2026 14:42:28 +0400 «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն …