Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում

Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում

Wed, 02 Sep 2026 14:12:19 +0400


Յունիբանկը նոր ակցիա է մեկնարկել Arca «U-Teenager» քարտապանների համար, որի գլխավոր մրցանակը 1 500 000 ՀՀ դրամ է՝ արտերկրի առաջատար համալսարաններից մեկում ամառային կրթական ծրագրին մասնակցելու համար։

Ակցիան կանցկացվի մինչև 2027 թվականի մարտի 31-ը: Մասնակցության համար անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում առցանց՝ QR կոդ-ի միջոցով, ձևակերպել Յունիբանկի Arca «U-Teenager» քարտ և կատարել անկանխիկ գործարքներ։ Ակցիայի արդյունքներով առավելագույն քանակով անկանխիկ գործարքներ կատարած երեք քարտապանները կստանան մրցանակներ։ Առաջին տեղը զբաղեցրած մասնակցին կտրամադրվի գլխավոր մրցանակը՝ մասնակցությունը ամառային կրթական ծրագրին արտրեկրում, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան նոթբուքեր։

Ակցիային կարող են միանալ նաև Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ տեղադրելով QR կոդը, որի միջոցով ուսանողները կարող են առցանց ձևակերպել Arca «U-Teenager» քարտ։ Բուհերի համար նախատեսված է առանձին մրցանակ․ այն ուսումնական հաստատությունը, որի ուսանողները տրամադրված QR կոդի միջոցով ակցիայի անցկացման ժամանակահատվածում կձևակերպեն առավելագույն քանակով Arca «U-Teenager» քարտեր, կստանա ֆինանսական աջակցություն՝ համակարգչային սենյակի վերազինման կամ այլ տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար։

Arca «U-Teenager» քարտը թողարկվում և առաքվում է անվճար։ Arca քարտապաններն անկանխիկ գործարքների դիմաց ստանում են 2% հետվճար (քեշբեք)։

Կրթությանն աջակցությունն ու երիտասարդների զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումը Յունիբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից են։ «U-Teenager» ակցիայի միջոցով բանկը նպատակ ունի ոչ միայն երիտասարդ հաճախորդներին առաջարկել ժամանակակից ֆինանսական գործիքներ, այլև աջակցել նոր գիտելիքներ ձեռք բերելու և զարգանալու նրանց ձգտմանը։

Ակցիայի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է «U-Teenager» ակցիա հղումով:

Юнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете

Юнибанк запускает новую акцию для держателей карт Arca «U-Teenager», главный приз которой — 1 500 000 драмов на участие в летнем образовательном курсе в одном из лучших зарубежных университетов.

Акция продлится до 31 марта 2027 года. Для участия необходимо онлайн по QR- коду оформить карту Юнибанка Arca «U-Teenager» и в период проведения акции совершать безналичные операции. По итогам акции три держателя карт, совершившие наибольшее количество безналичных операций, получат призы. Победителю будет вручен главный приз, а участники, занявшие второе и третье места, получат ноутбуки.

К акции могут присоединиться и высшие учебные заведения Армении, разместив специальный QR-код, с помощью которого студенты смогут онлайн подать заявку на получение карты Arca «U-Teenager». Для вузов предусмотрен отдельный приз: вузу, студенты которого в период акции оформят по предоставленному QR-коду наибольшее количество карт Arca «U-Teenager», Юнибанк предоставит финансовую поддержку на оснащение компьютерного класса либо приобретение другого технического оборудования.

Карта Arca «U-Teenager» выпускается и доставляется курьером бесплатно. Держатели карты Arca получают кэшбэк 2% за безналичные операции.

Поддержка образования и создание новых возможностей для молодежи являются важными направлениями корпоративной социальной ответственности Юнибанка. Запуская акцию U-Teenager, Банк стремится не только предложить молодым клиентам современные финансовые инструменты, но и поддержать их стремление к новым знаниям и развитию.

Более подробная информация об условиях акции доступна по ссылке: Акция U-Teenager

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մեդվեդևը կոչ է արել հարվածել Գերմանիային

Մեդվեդևը կոչ է արել հարվածել Գերմանիային Wed, 02 Sep 2026 16:30:25 +0400 Ռուսաստանի դեմ Գերմանիայի…

29 րոպե ago

Չեն ուզում Նիկոլին վերջնական Ալիևի գիրկը հրեն

Չեն ուզում Նիկոլին վերջնական Ալիևի գիրկը հրեն Wed, 02 Sep 2026 16:30:09 +0400 Latest news…

29 րոպե ago

ԵՄ-ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը

ԵՄ-ն հավանություն է տվել հայկական արտահանման 80%–ը մաքսատուրքերից ազատելու նախաձեռնությանը Wed, 02 Sep 2026 16:20:56…

39 րոպե ago

#Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների մամուլի ասուլիսը

#Ուղիղ․ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների մամուլի ասուլիսը Wed, 02 Sep 2026 16:16:24 +0400 Latest news from…

43 րոպե ago

Ինչ են քննարկում Ռուսաստանը և Թուրքիան

Ինչ են քննարկում Ռուսաստանը և Թուրքիան Wed, 02 Sep 2026 16:00:53 +0400 Ռուսաստանը և Թուրքիան…

59 րոպե ago

Իրեն պիտի մի իրավիճակի առջև կանգնեցնել, որը իր տետրակում չկա

Իրեն պիտի մի իրավիճակի առջև կանգնեցնել, որը իր տետրակում չկա Wed, 02 Sep 2026 16:00:50…

59 րոպե ago