«Հրապարակ»․ Տանիքը կաթում է, մրսում են, բայց տարեկան 621 միլիոն դրամ են վատնում

«Հրապարակ»․ Տանիքը կաթում է, մրսում են, բայց տարեկան 621 միլիոն դրամ են վատնում

Thu, 03 Sep 2026 10:25:25 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդմանը հարցազրույց է տվել` հյուրընկալվելով երկու բլոգերներին, եւ իր խոսքում նշել է, որ կառավարական առանձնատանը, որտեղ իր ընտանիքը բնակվում է, ձմռանը շատ ցուրտ է լինում, ինչի պատճառով ինքը քնում է գիշերազգեստով, իսկ տաքացնելու համար անհրաժեշտություն է առաջանում այլ տաքացուցիչներ միացնել։ Փաշինյանը բողոքել է նաեւ անձրեւների ժամանակ առանձնատան տանիքից ներս լցվող անձրեւաջրերից։

Նա այս հայտարարությունն անում է այն ֆոնին, երբ, օրինակ, «Կառավարական ամառանոցների տնտեսություն» ՊՈԱԿ-ին այս տարի պետական բյուջեից` վարչապետի աշխատակազմի միջոցով, հատկացվել է 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2022-ին այդ գումարը կազմել է 470 մլն դրամ, աճը նկատելի է։ Ընդ որում՝ 2018-ին, մինչ Փաշինյանի՝ կառավարական առանձնատուն տեղափոխվելը, այս առանձնատներում կապիտալ վերանորոգում էին արել։ Հետագայում ինքն էլ մեծ նորոգում արեց եւ մի առանձնատնից մյուսը տեղափոխվեց: Այն ժամանակ մամուլը գրեց, որ առանձնատան միայն վերանորոգման վրա ծախսվել է 2 մլն դոլար: Չնայած իրենք փորձում էին դա հերքել։ Ստացվում է՝ կապիտալ վերանորոգման, ապա ամեն տարի վերանորոգման վրա կատարվող ծախսերով առնվազն 2 խնդիր չեն կարողացել լուծել՝ տանիքը կաթում է, ջեռուցման համակարգն էլ բանի պետք չէ։ Հարց է առաջանում․ իսկ տրամադրվող գումարները` 621 միլիոնը, ինչի՞ վրա են ծախսում: Հանրությունն իրավունք ունի հաշվետվություն ստանալ այդ ահռելի գումարների ծախսի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ավտոճանապարհների վիճակն այսօր

Ավտոճանապարհների վիճակն այսօր Sun, 08 Nov 2026 09:45:37 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

11 րոպե ago

ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան

ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան Sun, 08 Nov 2026 09:30:51…

26 րոպե ago

Ինչքան էլ ստում են, խոսքը բացահայտում է նրանց և էությունը, և ծրագրերը

Ինչքան էլ ստում են, խոսքը բացահայտում է նրանց և էությունը, և ծրագրերը Sun, 08 Nov…

41 րոպե ago

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան

Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Sun, 08 Nov…

56 րոպե ago

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը

Իլոն Մասկը խոստովանել է Չինաստանի հանդեպ իր սերը Sat, 07 Nov 2026 23:45:31 +0400 Tesla-ի…

10 ժամ ago

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07…

10 ժամ ago