Երեւանն այլեւս Մոսկվային դաշնակից չի՞ համարում

Երեւանն այլեւս Մոսկվային դաշնակից չի՞ համարում

Thu, 03 Sep 2026 12:45:05 +0400


Օրերս՝ հերթական ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կան հիմքեր կարծելու, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ։ Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը նկատել է, որ Նիկոլ Փաշինյանի էքստրավագանտ հայտարարություններին մի փոքր դժվար է ընտելանալը, քանի որ իր քաղաքական գործունեության ընթացքում Փաշինյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնք հակասում են մեկը մյուսին։ Սակայն նրա «օգոստոսյան թեզիսներին» պետք է վերաբերվել շատ ավելի լուրջ, քան պարբերաբար հնչեցրած հայտարարություններին, քանի որ այդ հարցն առաջացել էր ՀՀ կառավարության 26-31 թթ․ ծրագիրը խորհրդարանում ներկայացնելու ժամանակ։

Փաստաթուղթը, ինչպես հայտնի է, հաստատվել է օգոստոսի 20-ին։ Այսինքն, ֆորմալ իմաստով, այն պահից սկսած, երբ հաստատվել է կառավարության ծրագիրը, կարելի է ասել, որ սկսվել է դրա իրականացման պրոցեսը, եւ այն արդեն պաշտոնական փաստաթուղթ է։ Այլ հարց է, թե որքանով կհաջողվի այն կյանքի կոչել։ Սակայն այն, ինչ գրված է, այլեւս պաշտոնական ուղենիշ է։ Մարկեդոնովը գրում է, որ կառավարության ծրագիրը, մեծ հաշվով, կարելի է որակել որպես հայկական ազգային պետականության վերաֆորմատավորման ծրագիր։ Ու այս համատեքստում կարեւոր է հասկանալ, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասով ինչ է նախատեսվում իրականացնել։
Կառավարության 2021-26 թթ․ ծրագրում, որը պատրաստել, խորհրդարանում անցկացրել ու իրականացրել է նույն քաղաքական թիմը, նույն քաղաքական մեծամասնությունը, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասով նշվում էին որպես ռազմավարական դաշնակցային հարաբերություններ։ Այնտեղ նույնիսկ առանձին բաժին կար այդ մասին։ Սակայն ներկայիս ծրագրում հարաբերությունները որակվել են որպես «տրանսֆորմացվող»։ Եվ ոչ մի ակնարկ այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները կրում են դաշնակցային կամ, առավել եւս՝ ռազմավարա-դաշնակցային բնույթ։ Առաջնահերթություն են համարվել «ռեգիոնալիզացիան», Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ ԵՄ-ին անդամակցությունը։ Այստեղ պետք է հաշվի առնել նյուանսը՝ ոչ թե գործընկերությունը, այլ մի քայլ առաջ՝ անդամակցությունը։

Պետք է նաեւ նկատի առնել այն, որ կառավարության ծրագիրը հրաժարվում է Ղարաբաղի հետ կապված ցանկացած հավակնությունից եւ հայտարարում է, որ պատմության այդ էջը փակված է։ «Ստացվում է, որ եթե չկա հակամարտություն, ապա Ռուսաստանի հետ դաշնակցությունն այլեւս պահանջված չէ»,- նշում է Մարկեդոնովը՝ հավելելով, որ այսօրինակ տեսակետի կողմնակիցները միայն կառավարությունում չէ, որ առկա են։ Սակայն կան նաեւ ընդդիմախոսներ։ Հայաստանի եվրոպականացումը հայաստանյան հասարակության համար ամենեւին էլ կոնսենսուսային ապագայի տեսլական չէ։ Ավելին՝ ԵՄ անդամակցության հայտն էլ դեռ հիմք չէ՝ համարելու, որ Հայաստանն այլեւս Եվրոպա է, ու արտաքին քաղաքական կուրսը փոխված է ամբողջովին։ Ամեն բան այդքան էլ պարզունակ ու միագիծ չէ։ Կան տարիներով ձեւավորված հարաբերություններ եւ կապեր Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ։ ԵՄ-ին անդամակցությունը նշանակում է նաեւ այդ կապերի եւ հարաբերությունների խզում։ Երեւանը դրանց այլընտրանքներ չի առաջարկում։ Իսկ զգայուն հարցերը պահպանվում են հատկապես տնտեսության եւ առաջնային առումով՝ էներգետիկայի ոլորտում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում Mon, 09 Nov 2026 23:05:36…

9 րոպե ago

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում

Օդաչուն պատմել է, որ «այլմոլորակայինների» է կանոնավոր հանդիպում Mon, 09 Nov 2026 23:00:29 +0400 Բրիտանացի…

15 րոպե ago

Նոյեմբերի 9՝ Եռաբլուր, 2027-ի բյուջեի քննարկում՝ աղմկոտ հետքայլ․ օրվա թոփ լուրերը

Նոյեմբերի 9՝ Եռաբլուր, 2027-ի բյուջեի քննարկում՝ աղմկոտ հետքայլ․ օրվա թոփ լուրերը Mon, 09 Nov 2026…

21 րոպե ago

Էրդողանն ընդունել է Apple-ի ղեկավարին

Էրդողանն ընդունել է Apple-ի ղեկավարին Mon, 09 Nov 2026 22:47:58 +0400 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ…

27 րոպե ago

«Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել». Արամ Մելիքյան

«Սվետիկն ինձնից նեղացած է հեռացել». Արամ Մելիքյան Mon, 09 Nov 2026 22:43:01 +0400 Արամ Մելիքյանը…

32 րոպե ago

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում

Կասեմ՝ ինչու է Փաշինյանը լռում Mon, 09 Nov 2026 22:40:52 +0400 Ինչով է պայմանավորված այն,…

34 րոպե ago