ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Սյունիք՝ ԹՐԻՓՓ-ի հարցերով

ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Սյունիք՝ ԹՐԻՓՓ-ի հարցերով

Thu, 03 Sep 2026 18:56:24 +0400


ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը և ԱՄՆ այլ պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Սյունիք՝ տեղի համայնքների հետ քննարկելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը և վերջինիս ներուժը՝ ամրապնդելու փոխկապակցվածությունը և ստեղծելու նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի և տարածաշրջանի համար։

Այցի ընթացքում հավատարմատար Ալենը և ավագ խորհրդական դ-ր Ասքոնասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները՝ AECOM ինժեներական ընկերության գործընկերների ուղեկցությամբ, մասնակցեցին հանրային հանդիպումների Գորիսում, Մեղրիում և Կապանում։ Հանդիպումներին ներկա էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական կազմակերպությունների, տեղի համայնքների, գործարար շրջանակների և միջազգային զարգացման գործընկերների ներկայացուցիչներ։ Մասնակիցներն անմիջականորեն հայ և ամերիկացի պաշտոնյաներից լսեցին ԹՐԻՓՓ-ի ընթացքի և ընթացիկ տեխնիկատնտեսական աշխատանքների մասին, հնչեցրեցին իրենց հուզող հարցերը և ներկայացրեցին իրենց դիրքորոշումները։

Հավատարմատար Ալենն ընդգծեց, որ ԹՐԻՓՓ-ը տեսլականից անցնում է իրականացման փուլ, և Հայաստանում արդեն ընթացքի մեջ են երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրությունները։ Նա ընդգծեց Միացյալ Նահանգների աներեր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և կարևորեց ԹՐԻՓՓ-ի ներուժը՝ ստեղծելու աշխատատեղեր, ներգրավելու ներդրումներ, բարելավելու փոխկապակցվածությունը և ապահովելու շոշափելի տնտեսական օգուտներ ողջ Հայաստանի համայնքների, մասնավորապես՝ Սյունիքի համար։

Սյունիքում գտնվելու ընթացքում պաշտոնյաները նաև հանդիպեցին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, այցելեցին ԹՐԻՓՓ երթուղու իրականացման տարածք։ Կապանի «Ամերիկյան անկյունում» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ ամերիկյան կողմը վերահաստատեց ԱՄՆ դեսպանատան գործընկերությունը Սյունիքի մարզային գրադարանի հետ։ Այս հանդիպումները ևս մեկ հնարավորություն էին լսելու տեղի պաշտոնյաների ու բնակիչների մոտեցումները ու դիրքորոշումները և քննարկելու Սյունիքի դերը տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման գործում։

ԹՐԻՓՓ-ը բազմամոդալ տարանցիկ երթուղի է, որը կարդիականացնի երկաթուղային, ավտոճանապարհային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքները և կամրապնդի Հայաստանի կապերը տարածաշրջանային և միջազգային շուկաների հետ՝ Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա։ Միացյալ Նահանգները և Հայաստանը հրապարակել են ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը, համաձայնել են ստեղծել ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը՝ որպես հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, որի նպատակն է աջակցել առևտրին, փոխադրումներին և տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ ամրապնդելով միջազգային, միջպետական և ներպետական տրանսպորտային փոխկապակցվածությունը, իսկ երկաթուղու ինժեներատեխնիկական ուսումնասիրություններն արդեն ընթացքի մեջ են։

Հայաստանն և ԱՄՆ-ը, հետամուտ լինելով 2025թ․ օգոստոսի 8-ի Սպիտակ տան խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններին, շարունակում են համատեղ աշխատանքը՝ հանուն Հարավային Կովկասում կայուն, խաղաղ ու բարգավաճ ապագայի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը Thu, 26 Nov 2026 23:55:25…

39 րոպե ago

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով Thu, 26 Nov 2026…

49 րոպե ago

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400 Ամերիկացի…

1 ժամ ago

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին» Thu, 26 Nov 2026…

1 ժամ ago

Ո՞ւմ է աջակցում

Ո՞ւմ է աջակցում Thu, 26 Nov 2026 23:16:12 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի…

1 ժամ ago

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Thu, 26 Nov 2026 23:08:15 +0400 Հնդկաստանի կառավարությունը…

1 ժամ ago